Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհային ենթակառուցվածքների կարգավորման նպատակով իրականացվում են երկու խոշոր նախագծեր: Տեղական բյուջեի ֆինանսավորմամբ սկսված է Բարալեթ-Կաջո(Կոչիո)-Բեժանո և Բարալեթ-Իխտիլա ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն։

“Երկու ուղությամբ էլ, 3-3 կմ հատվածի ասֆալտապատում կիրականացվի, ծրագրերը կավարտվեն մինչև ընթացիկ տարվա վերջ”- ասել է Յուրիկ Ունանյանը։

Բարալեթ-Կաջո(Կոչիո)-Բեժանո և Բարալեթ-Իխտիլա ճանապարհների ենթակառուցվածքների կարգավորման նպատակով ընդհանուր առմամբ, ծախսվել է 2 միլիոն լարի, որն էլ տեղական բյուջեից է տրամադրվել:

Բացի այդ, քաղաք Ախալքալաքի Հավասու փողոցում նույնպես իրականացվում են աշխատանքներ նախ՝ կոյուղու խողովակները կփոխվեն և այնուհետև կշարունակվի ասֆալտապատման աշխատանքները և կավարտվեն այս տարի։ Ախալքալքում արդեն ավարտվել է նաև մի քանի փոքր փողոցների վերանորոգման աշխատանքներ։

Իրականացման փուլում են նաև այլ ծրագրեր, ինչպիսին է օրինակ Ախալքալաքի գերեզմանոց տանող ճանապարհի վերանորոգումը, որի համար էլ տեղական բյուջեն ֆինանսավորում է 400 000 լարի։

“Բացի այդ, ունենք նաև փոքր նախագծեր, ինչպիսիք են օրինակ տարբեր գյուղերում ջրատարների կառուցում, ջրային համակարգերի վերականգնում”, – ասել է Յուրիկ Ունանյանը։

Աղբյուրը՝ GUARDIAN.GE