Հատուկ ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է ըստ Կրթության և գիտության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N32/ն հրամանագրի։ Հատուկ ուսուցիչները չեն կարող զուգահեռաբար այլ առարկաներ դասավանդել, սակայն կարող են դասղեկ լինել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, հատուկ ուսուցիչների աշխատավարձային քաղաքականության փոփոխություն է ընթանում։

Վրաստանի սահմանադրության ընդհանուր իրավունքի մասին 212-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն,
«Հատուկ ուսուցիչը ուսուցչի մասնագիտական ստանդարտով սահմանված մասնագիտական գիտելիքների, հմտությունների որակավորում ունեցող անձն է, ով անկախ կամ այլ, ինչ որ առարկայի ուսուցչի հետ ուսուցանում է հատուկ կրթական կարիքներով աշակերտներին կամ անհատական/խմբային դասընթացներ է անկացնում նրանց հետ, ուսուցման արդյունքների բարելավման և տարբեր հմտություններ զարգացնելու նպատակով»։

Ախալքալաքի ուսուցիչներից մեզ դիմեցին, որպեսզի ճշտենք արդյո՞ք կարելի է հատուկ ուսուցչին այլ առարկա դասավանդել, կամ մասնագիտական զարգացման ինչ հնարավորություններ ունեն նրանք։

Նախարարի հրամանագրով հատուկ ուսուցիչների աշխատավարձը հավասարեցված է մյուս ուսուցիչների աշխատավարձին։ Հատուկ ուսուցիչի գործունեությունը որոշվում է նրանց ստանդարըների համաձայն, ըստ այդմ նա իրավունք չունի այլ առարկաներ դասավանդելու, սակայն նրանց իրավունք է տրվում դասվար/դասղեկ լինելու։

Ինչ վերաբերում է հատուկ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացին, ապա տեղեկացնում ենք, որ աշխատանքներին զուգահեռ միևնույն ժամանակ, սկսվում են հատուկ մանկավարժների մասնագիտական զարգացման տարբեր ծրագրեր։

Գայանե Ակոջյան