Ապրիլի 27-ին, Ախալքալաքի Ապագայի տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Մեծ Եղեռնի սուրբ նահատակներին
Երեխաները վառվող մոմերը ձեռքերին, սպիտակ հագուստներով բեմ բարձրացան մանկան հատուկ մաքրությամբ արտասանելով յուրաքանչյուր բառ: Ապագայի տան սաները կրում էին հուլունքներով անմոռուկներ, որոնք սեփական ձեռքերով էին պատրաստել:
Ապագայի տան սաները երգեցին երգեր, արտասանեցին բանաստեղծություններ հուզելով հյուրերին, նրանք թվարկելով այն պետությունների անվանումները, որոնք ընդունել են Հայոց Ցեղասպանությունը, բարձրացնում էին դրոշները:
Միջոցառումն ավարտվեց երեխաների պարով՝ պատկերելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը: