Վրաստանի Առողջապահության նախարարության բժշկական կարգավորման Գործակալությունը պահանջում է շուկայից հեռացնել զարկերակային ճնշումը նվազեցնող ավելի քան 40 դեղամիջոցներ: Այս մասին հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Խոսքը գնում է այն դեղամիջոցների մասին, որոնք պարունակում են հակահիպոթերապևտիկ նյութը «Վալսարտան» (Valsartan): Այս դեղերի վաճառքը դադարեցնելու պահանջով Առողջապահության նախարարությունը արդեն դիմել է երկրի դեղագործական ընկերություններին:
Բժշկական կարգավորման գործակալության դեղագործական դեպարտամենտի գրանցման բաժնի պետ Նաիլի Շենգելիձեն պարզաբանել է, որ այդ որոշման պատճառը գործակալության վերջերս ստացված ծանուցումն է:
Այնտեղ ասվում էր, որ «Վալսարտանը», որը առկա է Zhejiang Huahai Pharmaceuticals չինական ընկերության դեղամիջոցներում, կարող է քաղցկեղ առաջացնել:
Պետք է նշել, որ 2008, 2009 և 2010 թվականներին «Վալսարտան»-ը դարձել է աշխարհում զարկերակային գերճնշման բուժման առավելագույն նշանակված դեղամիջոցը: