Այսօր, ժամը 18:00-ին, Մշակույթի տանը կայացավ համերգ, որի ընթացքում Ախալքալաքի քաղաքապետարանի մի չունևոր ընտանիքի համար հավաքվեց 600 լարի:
Բարեգործական համերգը կազմակերպվել էր PITA երիտասարդական կենտրոնի կողմից, գումարը հավաքվել էր համերգի տոմսերը վաճառքից, որին ելույթ ունեցան Ջավախքի տարբեր հայկական և վրացական պարային անսամբլի երեխաներ, երեխաները երգում էին, կարդում բանաստեղծություններ, նվագում կիթառ, դհոլ, չոնգուրի և սալամուրի` հավաքելու համար գումարներ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքի համար:
PITA երիտասարդական կազմակերպությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում է բարեգործական համերգ: Անցյալ տարի երիտասարդական կազմակերպությունը կարողացավ հավաքել 640 լարի չափ գումար: Հավաքված գումարը և երեխաների համար նվերները փոխանցվել են Բավրա գյուղից բազմազավակ ընտանիքին:
Նույն թվականին ֆինանսական աջակցություն է ստացել Արթուր Միքայելյանի ընտանիքը, որն ունի 4 անչափահաս երեխա: Ընտանիքը ապրում է Ալաթուման գյուղում: Բացի փողից, նրանց նույնպես փոխանցվել են դպրոցական պարագաներ և վճարվել է մինչ տուն տրանսպորտի գումարը:
Երիտասարդական կազմակերպությանն աջակցել են. Մշակույթի տունը, որտեղ անցկացվեց համերգը, «Արվեստի երաժշտական ստուդիա» ընկերությունը, և Ախալքալաքի շրջանի տարածաշրջանային ժողովի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը, ով նաև 200 լարի տոմս էր գնել և բաժանել ցանկացողներին: Բացի այդ, PITA երիտասարդական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում համերգի հաղորդավար` Հարութ Կարախանյանին: