Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի աշխատակիցները օպերատիվ-քննչական և հետաքննչական գործունեության արդյունքում գողության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի, 1966 թվականին ծնված, նախկինում դատապարտված Վ․Ի․-ին և 1965 թվականին ծնված Դ․Ղ․-ին։
Հանցանքը ներառում է 4-7 տարվա ազատազրկում: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Ախալքալաքում երկու քաղաքացու տուն են թալանել, իրենց հետ տանելով փող ու թանկարժեք իրեր։
Իրավապահները Վ․Ի․-ին և Դ․Ղ․-ին կողոպուտի ժամանակ են բերման ենթարկել։ Ոստիկանությունը հետախուզման ընթացքում բացահայտած գումարը, ոսկեղենը և կողպեք բացելու սարքերը, այսպես կոչված “ատմեչկաները” առգարվել են որպես ապացույց։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի «ա», երրորդ մասի «ա» և «գ» ենթակետերի, խմբակային կողոպուտի փաստով է սկսվել։
Տեղեկատվությունը՝ police.ge-ի