Արդեն սկսվել է «Արտադրիր Վրաստանում» նախագծի գրանցումը։ Միկրո և փոքր ձեռնարկատիրության խթանման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են բոլոր բիզնես ուղղությունները։

Բիզնես-գաղափարների մրցույթին Սամցխե-Ջավախքում կարող է մասնակցել ցանկացած Վրաստանի քաղաքացի, ով ուզում է սկսել կամ զարգացնել միկրո և փոքր բիզնեսը, ով չափահաս է, սակայն պետական ծառայող չէ, և չունի պետությանը հարկային պարտք:

Բիզնես-պլանի մրցույթին կշարունակեն մասնակցել այն ձեռներեցները, որոնց եկամուտների ծառայությունը կշնորհի ֆիզիկական անձի կարգավիճակ՝ միկրո բիզնեսի, փոքր բիզնեսի կամ ֆիքսված հարկի հարկատու: Իսկ ձեռնարկատերերի խմբից մրցույթի վերջին փուլում պահանջվում է միավորում` գործընկերների ձևով:

Արդեն սկսվել է գրանցումը, գրանցվել կարող եք մտնելով հետևյալ հղումով։

Գրանցման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 2-ը։