Վրաստանում ուսուցիչների վերապատրաստման 60 բալանոց ծրագրում պետական դրամաշնորհ կստանան հանրակրթական դպրոցների 666 ուսուցիչ:
Վրաստանի կառավարության որոշմամբ 2018-2019 ուսումնական տարում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման 60 բալանոց կրթական ծրագրում գրանցված մանկավարժներին հատկացված պետական ուսումնական դրամաշնորհը տարեկան կազմել է 1 498 500 լարի:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցչի մասնագիտական վերապատրաստման 60 բալանոց կրթական ծրագրի ֆինանսավորվող անձանց քանակը հետեւյալ կերպ է բաշխվում:
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, 80 տեղ
Իլիայի պետական համալսարան, 120 տեղ
Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան, 100 տեղ
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի պետական համալսարան, 50 տեղ
Սոխումիի պետական համալսարան, 25 տեղ
Իակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարան, 30 տեղ
Գորիի պետական համալսարան, 25 տեղ
Վրաստանի համալսարան, 15 տեղ
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան, 70 տեղ
Սեւ ծովի միջազգային համալսարան, 15 տեղ
Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարան, 10 տեղ
Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիա, 5 տեղ
Արեւելյան Եվրոպայի համալսարան, 5 տեղ
Բաթումիի արվեստի ուսումնական համալսարան, 5 տեղ
Թբիլիսիի ուսումնական համալսարան, 16 տեղ
Վրաստանի կաթողիկոսական սուրբ Տբել Աբուսերիձեի անվան ուսումնական համալսարան, 20 տեղ
Շոթա Մեսխիայի Զուգդիդիի ուսումնական պետական համալսարան, 20 տեղ
Վրաստանի կաթողիկոսի սուրբ Անդրիա Առաջինի անվան վրացական համալսարան, 30 տեղ
Եվրոպայի համալսարան, 25 տեղ
Աղբյուրը, Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջ