Ախալքալաքի սպասարկման կենտրոնը խնդրում է Սուրբ Խաչ եկեղեցում գործող ճամբարի երեխաներին զգույշ լինել և չփչացնել Խաս Բախչա զբոսայգու կանաչ տարածքները:

Օգոստոսի 1-ից Խաս Բախչա զբոսայգում, սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու ճամբարը: 7-ից 14 տարեկան շուրջ 150 երեխա ամառային հանգիստն են անցկացնում զբոսայգում: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մանկական ճամբարի կազմակերպիչներին խնդրում է հետևել, որ երեխաները չփչացնեն զբոսայգու տարածքը և կանաչ հատվածները:

«Ճամբարի դեմ ոչինչ չունեմ, բայց ճամբարի երեխաներն արդեն տեղահանել են լույսերը և տրորել խոտերը: Ես դժգոհ չեմ, պարզապես մեր կազմակերպության աշխատանքը չի երևում, նրանք կարող էին մեկ այլ վայրում ճամբար կազմակերպել կամ գոնե երեխաներին հետևել, որ զբոսայգում ոչինչ չփչացնեն »,- ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը: