Վրաստանի ԱԳ հայտարարություն է տարածում Վրաստանի դեմ Ռուսաստանի կողմից իրագործած ռազմական ագրեսիայի 10 ամյակի վերաբերյալ։
Ինչպես հայտարարությունում է նշված, 2018 թվականի օգոստոսի 7-ին լրացավ 10 տարին, Վրաստանում Ռուսաստանի ռազմական միջամտությունից և Վրաստանի անբաժան տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի/Հարավային Օսիայի անկանոն բռնազավթելուց հետո։
«Անկախ պետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայով և հետագայում անկանոն քայլերով, Ռուսաստանը խիստ խախտեց միջազգային իրավաբանական նորմերը և սկզբունքները ու ստեղծեց վտանգավոր նախադեպ հաստատված միջազգային կանոնակարգի վրա հարձակվելու նպատակով։
Տաս տարի անց Ռուսաստանը կրկին շարունակում է ագրեսիան Վրաստանի դեմ։ Բռնազավթված տարածքներում օգօոստոսի 1-15 ընթացող մասշտաբային ռազմական վարժանքներին, որին մասնակցում էր Ռուսաստանի մի քանի հազար ռազմական ծառայող ու հարյուրավոր ռազմական տեխնիկա, ներկայանում է աննախադեպ բնույթի փորձ Ռուսաստանի կողմից, իրագործել ռազմական ուժը, ինչը միաժամանակ ներկայացնում է Վրաստանի դեմ ուժի կիրառում և սպառնանք՝ ուժը օգտագործելով», – նշված է հայտարարությունում։
Ինչպես գործակալությունում են հայտնում, Ռուսաստան-Վրաստան պատերազմի 10 ամյակին, չնայած միջազգային բարեկամության կոչերին, Ռուսաստանը ԵՄ-ի միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին խոստացած խոստումը՝ կրակը դադարելու վերաբերյալ, դեռևս չի կատարել և կրկին շարունակում է միջազգային պարտականությունների խախտումը։
«Ընդհանրապես անտեսում է կրակը դադարեցնելու պայմանով դրված պարտականությունները՝ Վրաստանի տարածքից զորքը դուրս հանելու վերաբերյալ, Մոսկովը դեռ ավելի է ուժեղացնում իր անկանոն ռազմական ուժերը տեղում և խանգարում է անվտանգության մեխանիզմի կազմավորմանը Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում։
Բռնազավթված գոտու մանրաձողերի և այլ արհեստական բարիերների ուժեղացում, մշտական առևանգություններ և անկանոն ձեռբակալություններ Ռուսաստանի անվտանգության դաշնայյին աշխատանքի ներկայացուցիչների կողմից, տեղում ստեղծում է անվտանգության միջավայրի խախտում։ Այս անկանոն գործընթացների հետևանքով, բաժանվել են շատ ընտանիքներ, շատ մարդիկ կորցրել են կապը իրենց սեփական գյուղտնտեսական հողերից, կրոնական բնույթ կրող տեղերից և գերեզմաններից։ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում մարդու իրավունքների ծանր խախտումները ստեղծում է այնպիսի ծանր պատահարներ, ինչպիսին է ազատ տեղաշարժման, կյանքի և սեփականության իրավունքի խախտումներ, նույնպես, մայրենի վրաց լեզվով կրթություն ստանալու արգելելը, ինչը անտանելի է դարձնում տեղի բնակչության կյանքը։
Այն ժամանակ, երբ էթնիկական զտումներից հետո տեղահանված հարյուրավոր հազար բռնի տեղափոպված անձ և փախստական կտրված է սեփական տներում անվտանգ և արժանի վերադառնալու իրավունքից, բռնազավթված տարածքներում մնացած վրացիները մնում են էթնիկական խտրականության նպատակակետ։ Երեք փախստական անձի- Դավիթ Բաշարուլիի, Գիգա Օթխոզորիայի, Արչիլ Տատունաշվիլիի կյանքի անկանոն խախտման փաստերը պարզ ցույց են տալիս բռնազավթված տարածքներում տարածված անպատժելիության սինդրոմի և էթնիկական հիմքով խրախուսվելիք բռնությունը։
Ի պատասխան մշտական պրովոկացիոն քայլերի, Վրաստանը շարունակում է հետևել կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծման կարգին», -նշված է հայտարարությունում։