Russian      Georgian

Պետական անվտանգության ծառայությունը Սամցխե-Ջավախքում սկսել է խորհրդային խորհրդանիշների առկայության ուսումնասիրման գործընթացը: Այդ նպատակով նա նամակներ է ուղարկել Ասպինձայի, Ախալցիխեի, Ադիգենի քաղաքապետարաններին, սակայն Ախալքալաքում և Նինոծմինդայում նամակներ չեն ստացել:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությանն առընթեր հատուկ հանձնաժողովը, որն աշխատում է երկրում կոմունիստական խորհրդանիշների տարածման արգելման և ֆաշիստական գաղափարախոսության խորհրդանշանների արգելման վրա, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, ուսումնասիրում է սովետական ժամանակաշրջանի հուշարձանները:

Ինչպես հաղորդում է sknews.ge-ն Ախալցիխեում, Ադիգենում, Ասպինձայում ՊԱԾ-ի նամակներն արդեն ստացել են և պատրաստում են պատասխանները:

Ասպինձայի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Լևան Բերիձեն sknews.ge-ի հետ զրույցում ասել է, որ նամակում չի նշվում սովետական խորհրդանիշների վերացման թեման, կա միայն խնդրանք քաղաքապետարանում մնացած խորհրդանիշների մասին տեղեկություն տրամադրելու մասին:

Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարաններում մեզ տեղեկացրեցին, որ ՊԱԾ-ից նամակ չեն ստացել:

Ինչպես գրում է «Հարավային Դարպասը», Սամցխե-Ջավախքում խորհրդային խորհրդանիշների ուսումնասիրության առիթ է հանդիսացել նրանց դիմումը ՊԱԾ-ին: Մեկ ամիս առաջ sknews.ge-ն իր կայքում հրապարակել էր «Ստալինի հուշարձաններն ու կոթողները – Սամցխե-Ջավախքում արգելված խորհրդային խորհրդանիշները» հոդվածը:

«Տոտալիտար կոմունիստական գաղափարախոսություն կրող հուշարձանների առկայության կապակցությամբ Վրաստանի որոշ շրջաններում, Վրաստանի օրենքով սահմանված «Ազատության խարտիա» հանձնաժողովը դիմել է համապատասխան ինքնակառավարման մարմիններին խնդրի լիարժեք ուսումնասիրման համար», – պատասխանել էին ՊԱԾ-ից:

2011 թ. «Ազատության խարտիա» օրենքն արգելում է հանրային ասպարեզում տոտալիտար և ֆաշիստական խորհրդանիշներով, կրոնական շինությունները, հուշարձանները, կոթողները, հենակետերը, արձանագրությունները, ինչպես նաև փողոցների, հրապարակների, գյուղերի և քաղաքների անունները: «Ազատության խարտիայի» համաձայն, հանձնաժողովի պահանջները չկատարելու դեպքում նախազգուշացնում են, իսկ օրենքի կրկնակի անտեսումը հազար լարի տուգանք է (մոտ 410 դոլար):