Հուլիս ամսին Վրաստան են այցելել 1 միլիոնից ավելի միջազգային այցելուներ: Այս ցուցանիշը 10,5%-ով ավելի է համեմատած 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ:
Տուրիզմի ազգային վարչույթան ղեկավար Գեորգի Չոգովաձեի ներկայացրած վիճակագրության համաձայն, զբոսաշրջիկները՝ միջազգային այցելուներ, ովքեր մեկ օրից ավելի են անցկացրել Վրաստանում, հուլիս ամսին կազմում է գրեթե 565 000 մարդ, ինչը 15 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից:
Հուլիս մասին ամենաշատ Ռուսաստանից են եկել Վրաստան, աճը կազմում է՝ 13,8%, Ադրբեջան (+9,8%), Թուրքիա (+20,5%) և Հայաստան (-4.2%):
Ինչ վերաբերում Եվրամիության երկրներին, ապա միջազգային այցելուների թվով առաջատարը Ռումինիան է՝ (+260%), Էստոնիա (+83%), Գերմանիա (+59%), Չեխիա (+56%), Նիդերլանդներ (+55%), Մեծ Բրիտանիա (+44%) և Լեհաստան (+42%):
Առանձնակի աճ է գրանցվել Չինաստանից (+115%), Կորեայից (+83%), Բելառուսից (+55%), ԱՄՆ-ից (+54%), Սաուդյան Արաբիայից (+44%) և այլ երկրներից: