Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է իրադարձությունների ցուցակը սկսած նախընտրական քարոզարշավի օրից, գրանցման վերջնաժամկետը, մարզային և շրջանային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը, հարցեր որոնք վերաբերվում են ընտրողներին և այն:
Օգոստոսի 1-ին նախագահ Մարգվելաշվիլին նշանակեց նախագահական ընտրությունների օրը, և Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախապատրաստման միջոցառումների ցանկը:
Իրադարձությունների ցուցակի համաձայն, ԿԸՀ-ն օգոստոսի 4-ից պետք է հայտարարի տարածքային ընտրական հանձնաժողովների ժամանակավոր անդամների թափուր տեղերի համար մրցույթ:
Օգոստոսի 6-ին ԿԸՀ-ն կհրապարակի Վրաստանում յուրաքանչյուր ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը:
Օգոստոսի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հրապարակեն ագիտացիոն ստենդերի տեղադրման տեղերը որը նախատեսված է քարոզչական տեղեկատվության համար:
Օգոստոսի 16-ին հեռուստաընկերությունները, որոնք ուզում են վճարովի նախընտրական գովազդ ներկայացնել, պետք է տեղեկացնեն ԿԸՀ-ին և Վրաստանի ազգային հաղորդակցության իրենց գովազդային ժամանակացույցի գրաֆիկը:
Նախընտրական քարոզարշավը կսկսվի օգոստոսի 29-ին:
Նախագահի թեկնածու կարող է դառնալ 35 տարեկան և բարձր այն քաղաքացին, ով ընտրություններից առաջ առնվազն 5 տարի անընդմեջ ապրել է Վրաստանում, որոնցից երեք տարին մինչ ընտրությունների նշանակման օրը:
Վրաստանի նախագահի թեկնածու ներկայացնելու իրավունք ունի հինգ անձից բաղկացած նախաձեռնող խումբ կամ կուսակցություն: Դրա համար նրանք պետք է ներկայացնեն առնվազն 25 900 ընտրողի ստորագրություն:
Ստորագրությունները պետք է ներկայացվեն ԿԸՀ-ին սեպտեմբերի 18-ին: 10 օր անց ԿԸՀ-ի նախագահը պաշտոնապես կգրանցի նախագահի թեկնածուներին: Երեք օրվա ընթացքում թեկնածուն կստանա հատուկ վկայական:
Վրաստանի նախագահի թեկնածուն չի կարող լինել Վրաստանի վարչապետը, Վրաստանի կառավարության ինքնավար հանրապետությունների նախագահը, Վրաստանի կառավարության կամ AP կառավարության որևէ նախարար, նրանց տեղակալները, պետական գերատեսչությունների նախագահ կամ փոխնախագահ, Անվտանգության խորհրդի անդամ կամ Ազգային բանկի կառավարիչը կամ նրա տեղակալը, քաղաքապետ, նախագահ, քաղաքային կամ թաղամասային խորհրդի նախագահ, հետախուզության, ոստիկանության կամ պետական անվտանգության ծառայության սպա, դատավոր, նախագահի խորհրդական, հանրային պաշտպան կամ նրա տեղակալ, ազգային հանձնաժողովի կամ բարձր արդարադատության խորհուրդի անդամ, դատախազ կամ քննիչ:
Եթե անձը զբաղեցնի այդ պաշտոններից մեկը, ապա ընտրություններին մասնակցելու համար, նա պետք է մինչ սեպտեմբերի 10-հրաժարական տա:
Նախագահության թեկնածուների վերջնական ցանկը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին:
Շուշան Շիրինյան