Վերջին երկու շաբաթների ընթացքում նորից որոշ բրենդային կայաններում բարձրացրել են բենզինի գինը։
Վառելանյութի որոշ տեսակների գները աճել են 2-5 թեթրիով։ Այսօրվա դրությամբ մի քանի տեսակի վառելանյութ թանկացել է «Սոկար» բենզալցակայանում։ Մեկ լիտր «պրեմիում» բենզինի արժեքը՝ 2.51 լարի է, երբ որ հուլիսի 9-ի դրությամբ 2.48 լարի արժեր, 3 թեթրի ավելացել է «ռեգուլարը» և այն հիմա արժե 2.41, «սուպեր» կարգի վառելանյութը 2.58 լարիից հասել է 2.61-ի։ «Եվրո դիզել» և դիզելի գները չեն փոխվել և, համապատասխանաբար, արժեն 2.48 և 2.38 լարի։
Հուլիսի 9-ից հետո վառելանյութի գները փոխվել են նաև «Գալփ» բենզալցակայանում։
1 լիտր «G-Force պրեմիումի» արժեքը 2.44 լարիից հասել է 2.47-ի, 3 թեթրիով թանկացել է «G-Force եվրո ռեգուլար»-ի գինը և ներկա պահին այն արժե 2.42 լարի։ 1 լիտր «ռեգուլարը» 2.34-ից հասել է մինչև 2.37 լարի։ Սակայն անփոփոխ է մանացել «սուպեր», «եվրո դիզել» և «դիզել» տիպի վառելանյութերի արժեքը։ «Եվրո դիզելն» արժե 2.49 լարի, «դիզելը»՝ 2.44 լարի իսկ «սուպերը» 2.58 լարի։
Ինչ վերաբերում է մյուա «Լուկոիլ», «Վիսոլ» և «Ռոմպետրոլ» բենզալցակայաններին, նրանց մոտ գնի փոփոխություն դեռ չի գրանցվել։
Այս մասին տեղեկացնում է “Նավթամթերքների ներմուծողների միությունը”