2018 թվականի հունվար-հուլիսին Շվեդիայում ապաստան են խնդրել Վրաստանի 490 քաղաքացիներ, Գերմանիայում` 2 485, Բելգիայում` 471, Նիդերլանդներում` 81: Այսպիսի վիճակագրություն է լրագրողներին փոխանցել Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Մարկ Հուլսթը:

Ըստ նրա, Վրաստանից ապաստան հայցողների թիվը նվազում է:

«Մեր դիտարկումների համաձայն, արտասահմանում ապաստանի համար դիմած Վրաստանի քաղաքացիների թիվը կրճատվում է: Որոշ երկրներում աճի միտում կա, օրինակ. Բելգիայում և Նիդերլանդներում, սակայն այս երկու երկրներում մասշտաբը համեմատաբար փոքր է: Ապաստան խնդրողները ամենից շատ դեռ Գերմանիայում են: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Գերմանիայում ապաստան են խնդրել Վրաստանի 2 710 քաղաքացիներ: Վերջին երկու ամիսների ընթացքում նրանց թիվը շատ ավելի քիչ էր, քան նախորդ ամիսներին: Սա նշանակում է, որ ընդհանուր միտումը նվազում է: Ցուցանիշները հուսադրող են: Նույն միտումը կա Շվեդիայում, որտեղ նոյեմբեր-դեկտեմբեր և հունվար-փետրվար ամիսներին ապաստան են հայցել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Գերմանիայի հետ համեմատ, այդ թիվը փոքր է, բայց Շվեդիայի համար մեծ է: 2018 թվականի առաջին վեց ամիսներին Շվեդիայում ապաստան են խնդրել Վրաստանի 490 քաղաքացիներ, Գերմանիայում` 2485, Բելգիայում` 471, Նիդերլանդներում` 81: Եթե համեմատենք այդ ցուցանիշները անցյալ տարվա տվյալների հետ, Շվեդիայում գրանցվել է 23%-նոց աճ, իսկ Բելգիայում ցուցանիշները չեն փոխվել», – հայտարարել է Մարկ Հուլսթը: