Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում այսօր 52-րդ անգամ տոնեցին «Տերյանական պոեզիայի օր» տոնը:

Գյուղը լիքն էր մարդկանցով, նշում էին հայ մեծ բանաստեղծ, լիրիկ Վահան Տերյանի պոեզիային նվիրված տոնը: Գանձա և մոտակա գյուղերի բնակիչներն ամեն տարի անհամբեր սպասում են այս տոնին:

теряна12

Կան մարդիկ, ովքեր հենց այդ օրն են գալիս Գանձա, որպեսզի մասնակցեն այդ տոնինւ և հաղորդակցվեն բանաստեղծի սիրո պոեզիային:

teryan

Տոնը նշեցին գյուղից ոչ հեռու բացատում, որտեղ տեղադրվել էր բեմ: Ներկա էին Թբիլիսիից և Հայաստանից ժամանած շատ հյուրեր: Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավարներ, Վրաստանի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և այլք:

Տոնի պաշտոնական մասից հետո պարերով և երգերով հանդես եկան ինչպես տեղացի, այնպես էլ դրսից ժամանած դերասաններ:

терян

«Երկրորդ տարին է մասնակցում եմ «Տերյանական օրվա» տոնակատարությանը, հպարտ եմ, որ այստեղ եմ և տպավորված եմ այն բանից, որ մասնակցում են Թբիլիսիից և Հայաստանից ժամանած հյուրեր », – ասաց ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանը:

Հեշտիա գյուղից Քուրդողլյան Վոլոդյան այն մարդկանցից մեկն է, ով անհամբերությամբ սպասում է այս տոնին: Նա 7-րդ դասարանից սիրել է Վահան Տերյանի պոեզիան:

Շողակաթ Ղազարյանը ապրում է Վահան Տերյանի տուն-թանգարանի կողքին:

«Նա իմ ազգականն է, ես նույնպես Ղազարյանների տոհմից եմ, սիրում եմ նրա պոեզիան և միշտ մասնակցում եմ տոնին», – ասում է Շողակաթ Ղազարյանը:

теряна6

Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում է գյուղում, եկեղեցու մոտ: Թանգարանում կա ցուցասրահ և տունը, որտեղ նա ապրել է:

теряна9

Պողոսյանների ընտանիքը Վրաստանում էր և որոշեց այցելել Վահան Տերյանի տուն-թանգարան:
«Մենք ակնկալում էինք այն, ինչ տեսանք: Տունը պահպանվել է այնպես, ինչպես եղել է », – ասաց որդին՝ Վովան:

теряна7

Աննա Լուլուկյանը Գանձա գյուղում բարեկամներ ունի, նրանք հյուրընկալել են նրանց և եկել հենց «Տերյանական պոեզիայի օրը» միջոցառմանը մասնակցելու: Թանգարանում նա նոււյնպես առաջին անգամն էր:

«Մենք եկել ենք հենց մասնակցելու միջոցառմանը: Երբ նայում ես հին իրերին, կարծես այդ ժամանակներն ես տեղափոխվում », – ասում է Աննա Լուլուկյանը:

теряна10

Շուշան Շիրինյան