Ախալքալաքի №2 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Անմոռուկներ, խաչ ու մոմեր, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչերով պաստառներ, Ցեղասպանության ժամանակ արված լուսանկարներ և հյուրերով լի դպրոցի դահլիճ՝ այսպես սկսվեց Ախալքալաքի ռուսական դպրոցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումը։

Ռուսական դպրոցը հյուրընկալել էր տեղական իշխանության ներկայացուցիչներին, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, ինչպես նաև հյուրերի Սան Ֆրանցիսկոյից և Հայաստանից. Սարգիս Շիրիկյանին ու Խորեն Քոթանջյանին:

Կիթառի եւ դուդուկի ուղեկցությամբ աշակերտները ասմունքեցին և երգեցին երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով, նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Աշակերտների ելույթները այնքան ապրումներով լի էին, որ ներկաներից շատերը, այդ թվում տղամարդիկ, հուզվեցին։

Միջոցառման ավարտին հյուրերը հանդես եկան շնորհակալական խոսքերով, ուղղված դպրոցի սաներին: Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ռուսերեն լեզվով գրքեր նվիրեց ռուսաց դպրոցի տնօրեն Կարինե Նահատակյանին:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր առաջնորդ քահանա Տեր Տաթև Մարուքյանը ներկաների հետ աղոթք կարդաց անմեղ զոհերի հոգու հանգստության համար։

Աշակերտները միջոցառումը ավարտեցին շուրջպարով, որին միացան դպրոցի հյուրերը։

1

Русская школа 4

Русская школа 3

Русская школа 6

Русска школа 8

Русская школа 2

Русская школа 8

2

Русская школа 9

Русская школа 1

Քրիստինե Մարաբյան