2017-ի համեմատ Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով և կազմում է ավելի քան 7 մլրդ 635 մլն մարդ: Այդ մասին հայտնում է գերմանական «Երկրի բնակչությունը» (DSW) հիմնադրամը:

Ըստ հիմնադրամի մասնագետների, աճի հիմնական պատճառներից մեկը անցանկալի հղիությունների աճն է: Ըստ հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի, կանայք աֆրիկյան երկրներից շատերում ավելի շատ երեխաներ ունեն, քան կուզենային: Դա պայմանավորված է կրթվածության ցածր մակարդակով և հակաբեղմնավորիչների պակասով:

Գերմանական «Երկրի բնակչությունը» (DSW) հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն, յուրաքանչյուր 10 վայրկյանը մեր երկիր մոլորակում 26 երեխա է ծնվում: Աճը հատկապես նկատելի է Աֆրիկայում: 2050-ին մոլորակի բնակչությունը 1,3 մլրդ-ից կհասնի 2,5 մլրդ, գրում է Deutsche Welle-ն:

ԵՄ բնակչությունը 2018-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 512,6 մլն մարդ, 1,1 մլն աճը պայմանավորված է ներգաղթով, ըստ մասնագետների:

ԵՄ ամենախիտ բնակեցված երկիրը Գերմանիան է, որը 82,9 մլն բնակիչ ունի, որին հաջորդում են Ֆրանսիան 67,2 մլն բնակչությամբ և Մեծ Բրիտանիան՝ 66,2 մլն:

Իսկ ըստ ՄԱԿ տվյալների, աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը Տոկիոն է՝ 37 մլն բնակչությամբ: Նյու Դելիում 29 մլն բնակիչ կա, իսկ չինական Շանհայում՝ 26 մլն մարդ: Մոսկվայի բնակչությունը 12 մլն է, Բեռլինում մոտ 3,5 մլն բնակիչ կա: