ՆԱՏՕ-ն կարող է Վրաստանի համար բացել ռազմաքաղաքական դաշինքին անդամակցելու հեռանկարը, առանց հանրապետության համար անդամակցության գործողությունների ծրագիր (ԱԳԳ) առաջադրելու, հաղորդում է РИА Новости-ի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում:

«Ակնկալվում է, որ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհաստատի դաշինքի անփոփոխ դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ և կհայտարարի, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող միջամտել դաշինքի ընդլայնմանը: Բացառված չէ, որ կարող է հայտարարվել, որ Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, առանց ԱԳԳ–ի ներկայացման: Ամեն դեպքում, նման քննարկումները շարունակվում են:

Որպես առաջնային ինտեգրացիոն գործիք կարելի է համարել տարեկան ազգային ծրագրերը (ANP) և ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների հիմնական փաթեթը (SNGP)», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նյութը` interpressnews.ge-ից