Ընթացիկ տարվա աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում պետությունը ծախսելու է 39 միլիոն լարի (մոտ 16 միլիոն դոլար): Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան:
«Այս գումարը կծախսվի տարբեր ուղղություններով` ընտրական ադմինիստրացիայի տարածքային հանձնաժողովների և քաղաքական ներկայացուցիչների և հեռուստատեսային գովազդի ծախսերի վրա: Գումարը ներառում է ընտրական ադմինիստրացիայի կողմից տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը», – ասաց Ժվանիան:
Թամար Ժվանիայի խոսքերով, այդ գումարն ամբողջությամբ ընդգրկում է ընտրական ադմինիստրացիայի ծախսերը:
Վրաստանում այս աշնանը կկայանա նախագահի ընտրություններ` վերջին անգամ պետությունը կընտրի պետության ղեկավարին ուղղակի քվեարկության ճանապարհով: Միևնույն ժամանակ, նախագահը ընտրվում է վեց տարի ժամկետով: Այս ժամկետի ավարտվելու հետ Վրաստանը վերջնականապես կդառնա խորհրդարանական պետություն, իսկ նախագահական ընտրությունները կիրականացնեն հատուկ ընտրողները:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Վրաստանի պետական բյուջեից 39 մլն լարի հատկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար: Իսկ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների համար Վրաստանի բյուջեն նախատեսել էր 34 371 400 լարի:
Շուշան Շիրինյան