Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը պարզել է «Սադախլո» և «Նինոծմինդա» անցակետերում մեծ քանակությամբ ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտման հինգ փաստ:

Նախարարության տվյալներով, հետաքննության արդյունքում պարզվել է, որ չորս դեպքերում էլ թանկարժեք մետաղյա զարդերը տեղափոխել են «Սադախլո» և «Նինոծմինդա» անցակետերով մեքենաներուվ տեղադրված, հատուկ գաղտնարաններով, ընդհանուր առմամբ` 4.9 կգ ոսկյա և 50.2 կգ արծաթե զարդեղեն: Մեկ այլ դեպք ևս, երբ մեղադրյալը գաղտնի կերպով փորձել է տեղափոխել 277 գրամ չծանուցված ոսկյա իրեր:

Առգրավված մետաղների ընդհանուր արժեքը կազմում է 360 հազար լարի:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում` հինգից յոթ տարի ժամկետով: