Իխտիլայի (Մերենիայի), Խանդոյի, Մաջադիայի, Օրջայի, Ախալքալաքի եկեղեցիների հետ միասին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Խոսպիո գյուղի եկեղեցին։

Կարգավիճակը ստացել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով 2018 թվականի ապրիլի 18-ին:

Ըստ գործակալության, եկեղեցին XIV-XV-րդ դարի է։

Եկեղեցին կանգնած է գյուղի եզրին, գետի աջ ափին: Կառուցված է տարբեր չափսի, բաց գույնի բազալտե քարերով։ Արևելյան մասում եկեղեցու պատի հիմքը հողի լանջին է հենված։ Եկեղեցու դուռը հարավային պատին է։ Արևելյան, հարավային և արևմտյան պատերին մեկական պատուհան է կտրված։ Պատուհանները դրսից ուղղանկյուն են, իսկ ներսից կամարաձև։ Պատերը հարթ են և զուրկ զարդանաշխերից։ Զոհասեղանը մեկ աստիճանով բարձրացված է հատակից։

Եկեղեցու հյուսիսում նշվարվում է ուշ ժամանակաշրջանի քանդակներ, որն էլ ավելի լավ ընթեռնելի է եղել 1979 թվականին։ Այդտեղ է գտնվում նաև միջին դարի գերեզմանաքար, որի շուրջը նույնպես քարեր կան լցրած։

Խոսպիոի եկեղեցին ունի հետևյալ առանձնահատկությունները՝ հնություն, ճարտարապետական ձևը և մանրամասներ։

Տեղեկությունը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կայքէջից