Ախալցիխեում տեղի ունեցավ կամավորական ֆորում, որին մասնակցում էին տարբեր քաղաքների կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ախալցիխեի Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը այսօր մարդաշատ էր, այդտեղ էին հավաքվել տարածաշրջանի տարբեր կազմակերպությունների, նախարարությունների ներկայացուցիչներ և ուսանողներ։

grancvogh forum

usanoghner forum

Կամավորական ֆորումը իրականացվեց “Քաղաքացիական հասարակության զարգացման” ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր ավելի ուժեղացնել կազմակերպությունների գործունեությունը ներգրավելով երիտասարդներին որպես կամավորներ։

Ֆորումին ներկա էին 15 կազմակերպություններ՝ Ախալքալաքի մեծահասակների կրթական կենտրոնը, Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային միություն «Տոլերանտ»-ը, Ախալցիխեի երիտասարդական կենտրոնը, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը, հասարակական կազմակերպություն «Աջակցություն երեխաներին», Սամցխե-Ջավախեթիի Դեմոկրատական կանանց միությունը, Ջավախքի լրատվական կենտրոնը, ասոցիացիա «Ախալքալաքի կարտոֆիլ»-ը, “Հարավային դարպաս” լրատվականը և այլն։
univer forum

maxare forum

lyola forum

jnews forum

Ֆորումին ներկա էր նաև Կոնրադ Ադենաուերի տարածաշրջանային ծրագրի և Քութաիսի կրթության և աշխատանքի կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին կամավորական ֆորումի ծրագիրը, այն համարելով ակտիվ և օգտակար գործունեություն երիտասարդների համար։

Ոչ պակաս կարևոր էր ուսանողների ոգևորվածությունը, նրանք ծանոթանում էին յուրաքանչյուր կազմակերպության հետ և ընտրում, թե որտեղ են ուզում աշխատել կամավորական սկզբունքով։

«Ինձ համար շատ կարևոր է այս միջոցառումը, քանի որ ծանոթացա շատ հասարակական կազմակերպությունների հետ։ Ուրախ եմ, որ երիտասարդները այսպես խանդավառ մասնակցում և գրանցվում են, հուսով եմ ծրագիրը հաջողությամբ կավարտվի»-, ասաց Զազաձե Լիլին։

tanadgoma shvilebs
«Շատ ուրախացա, որ մարդիկ անտարբեր չանցան, ես այսօր զգացի, մարդկանց ուշադրությունը։ Մեր կազմակերպությունը աշխատում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց վիճակը բարելավել մեր հասարակությունում և այսօր ես հույս ունեմ, որ այդ ամենը ավելի հեշտ և արագ կիրականացվի մեր երիտասարդների շնորհիվ», – ասաց «Աջակցություն երեխաներին» հասարակական կազմակերպության տնօրեն Մայա Գաչեչիլաձեն։

“Մենք մեծահասակների կրթական կենտրոնի ներկայացուցիչներն ենք Ախալքալաքի կենտրոնի հետ միասին։ Այս կենտրոնը կրթական է, որն էլ կենտրոնացած է կարճ դասընթացների վրա, այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են ավելի արագ և ավելի կարճ ժամանակահատվածում գիտելիք ձեռք բերել իրենց հարմար ժամանակում։ Երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կար մեր կազմակերպության հանդեպ”, – ասաց Ախալցիխեյի մեծահասակների կրթական կենտրոնի տնօրեն Թամունա Կապանաձեն։

Ֆորումի վերջում պարզ դարձավ, որ 15 կազմակերպությունում գրանցվել են 145 կամավոր։

Գայանե Ակոջյան