Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Խանդոյում գտնվող X-րդ դարի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել։

Կարգավիճակը շնորհվել է 2018 թվականի ապրիլի 18-ին, մի շարք այլ սրբավայրերի հետ միասին, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով: Կարգավիճակը շնորհվել է նույն օրը, սակայն տեղեկությունը տարածվում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կայքէջում հետզհետե:

Եկեղեցին ունի դահլիճ, արևմուտքից և հարավից միասնական անբաժան պատով կապված, որն էլ կառուցված է սրբատաշ քարերով։ Արևելյան, արևմտյան և հարավային պատերին կամարաձև պատուհան ունի, որոնց վերևի մասերին խաչեր են պատկերված։ Մուտքը գտնվում է հարավային և արևմտյան պատերի միջև։ Արևմտյան դռան առանցքը գտնվում է հյուսիսային կողմի վրա։ Զոհասեղանը, որը գտնվում է պատուհանի տակ, քարի վրա է դրված։

Եկեղեցին սվաղված է։ Տեսանելի է անգամ դարասկզբին կատարած նկարները։ Եկեղեցու հարավային պատի վերևի մասում արձանագրված է “Քրիստոս ողորմեա”։

Խանդոյի եկեղեցու առանձնահատկություններից է դահլիճում տեղադրված խաչքարը, որն էլ ինչպես երևում է ի սկզբանե կանգնեցված է եղել և այնուհետև նրա շուրջ եկեղեցին են կառուցել։

Խանդոյի եկեղեցին ունի հուշարձանի հետևյալ հատկանիշները՝ հնություն, Ճարտարապետական ձևը և մանրամասները, պալեոգրաֆիկ նմուշը, աղոթարանի տարբերվող ձևը։

Աղբյուրը՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության պաշտոնական կայքից։