Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 2018 թվականի մայիսի 24-ի ակտով 143 բանտարկյալի համաներում է շնորհել:
Ինչպես այսօրվա ճեպազրույցում հայտարարեց համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, այսօր 84 համաներված բանտարկյալներ կլքեն բանտային հաստատությունները, իսկ 59-ի ազատազրկման ժամկետը կկրճատվի: Համաներվածների մեջ կան նաև թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներ:
Միևնույն ժամանակ Կորիձեն բացատրեց, որ բռնության հետ կապված դատապարտյալների համաներման մորատորիում է սահմանվել և համապատասխանաբար նմանատիպ 216 գործի հետաքննություն հետաձգվել է: