Ադրբեջանն ակնկալում է, որ Սերբիան կօգտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց:
Մայիսի 21-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քննարկել են տնտեսական համագործակցության հարցերը: Ալիևը նշել է Սերբիայի հետ համագործակցության հեռանկարներն և շեշտել, որ Ադրբեջանն ակնկալում է, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, բեռնափոխադրումների ակտիվ օգտագործում Սերբիայի կողմից:
«Այս երկաթուղին արդեն բեռնափոխադրումներ է իրականացնում, դրանց ծավալները կավելանան, մենք Սերբիային տեսնում ենք այս երկաթուղուց ակտիվ օգտվողների թվում: Կա նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ներուժ, որը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացմանը և կնպաստի Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ապահովմանը », – ասել է Ալիևը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնվեց 2017 թվականի հոկտեմբերի 30-ին: Ներկայումս այս երկաթուղով իրականացվում է միայն բեռնափոխադրումներ:
Նախնական փուլում ԲԹԿ-ով բեռնափոխադրումների ծավալը նախատեսվում է տարեկան 5 մլն տոննայի չափով, իսկ հետագայում սպասվում է բեռնափոխադրումների ծավալների աճ տարեկան մինչ 15-17 մլն տոննա:
Հարկ է նշել, սակայն, որ երկաթուղին չի գործում այնպիսի ծավալներով, որքան պլանավորված էր: Տարածաշրջանը տնտեսական աճ դեռ չի զգում:
Շուշան Շիրինյան