Ախալքալաքի Մշակույթի տանը մայիսի 20-ին տեղի ունեցավ ասմունքի փառատոնի երկրորդ փուլը, 44 մասնակիցներից 8-ը պարգևատրվեցին:

asmunq 5

asmunq 4

Պոեզիայի փառատոնի առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին, որին մասնակցեցին 80 ասմունքող: Արդեն երկրորդ փուլ Ախալքալաքից և գյուղերից առանց տարիքային սահմանափակումների ընտրվեցին 44 հոգի: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց մեկ բանաստեղծություն, ըստ որի գնահատվում էր ելույթը, տաղանդն և կատարման բեմականությունը: Հեղինակի և բանաստեղծության ընտրությունը ազատ էր, յուրաքանչյուրը կարող էր ներկայացնել նախընտրած բանստեղծությունը: Բեմից հնչեցին, դասական երաժշտությամբ ուղեկցվող, հայերեն և վրացերեն ստեղծագործություններ: Որոշ մասնակիցներ երգեցին աշուղական երգեր:

asmunq 3

asmunq

Արդյունքում ժյուրին ընտրեց 8 հաղթող: Գրան-պրին հասավ Տիրուհի Թորոսյանին, Խանդո գյուղից: Առաջին տեղը զբաղեցրեց Ելենա Խարայանը Վարևան գյուղից, երկրորդ տեղը՝ Ալբինա Շիրինյանը Բավրա գյուղից, իսկ երրորդը` Կատյա Քթթյանը Ալաստան գյուղից: Հատուկ մրցանակ է տրվել 3 մասնակցի՝ Ազավրեթ գյուղից Աղասի Շիբակցյանին, Խուլգումո գյուղից Մանե Մանուկյանին և Խանդո գյուղից Ռուբեն Եգոյանին: Ժյուրիի համակրանքի մրցանակը հանձնվեց Արփինե Սերոբյանին, Խորենիա գյուղից:

asmunq 2

asmunq 1

Պոեզիայի փառատոնը Մշակույթի տանը կազմակերպվել էր առաջին անգամ: