Ավարտական քննությունները դպրոցներում այս տարի անցկացվում են որոշակի փոփոխությամբ: Թեստի ավարտից հետո աշակերտը էկրանին կտեսնի ոչ թե իր հավաքած միավորը, այլ այն տեղեկությունը, թե հաղթահարել է արդյոք նվազագույն շեմը՝ 5․5 միավորը:
Մայա Միմինոշվիլիի խոսքերով, ավարտական քննությունները հաղթահարելու համար պետք է պատասխանել 15 պարզ հարցի:
Այս տարի նույնպես 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների քննության առարկաների ցանկը չի փոխվում:
Մայիսի 20-ին կայացել է Վրաց լեզու և գրականություն, վրացերենը որպես երկրորդ լեզու, ու աշխարհագրություն առարկաների քննությունները, 21-ին՝ կենսաբանություն և օտար լեզու, 22-ին կլինի պատմություն և ֆիզիկա առարկայի քննությունները, 23-ին՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի, իսկ 24-ին կլինի քիմիա առարկայի քննությունը։
Ավարտական քննությունները, 11-րդ և 12-րդ դասարանցիների համար, այս տարի ևս կանցկացվեն երկու փուլով։ 11-րդ դասարանի աշակերտները կհանձնեն այն առարկաների քննությունները որոնց ուսուցումը կավարտվի: Դրանք են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն, իսկ մնացած չորս առարկաները (մաթեմատիկա, վրաց լեզու և գրականություն, օտար լեզու և պատմություն) աշակերտները կհանձնեն 12-րդ դասարանում:
Ավարտական քննությունները Վրաստանում անցնում են համակարգչային հարմարեցված թեստավորման կարգով:
Այն մասին, թե ինչպես են շրջանավարտները հանձնել քննությունները կարդացեք մեր հետագա նյութերում: