Ախալքալաքի որորշ գյուղեր այսօր կարկտահարվել են։

Մեր տեղեկությունների համաձայն, կարկուտը բավականաչափ վնաս է հասցրել մասնավորապես Ազավրեթ և Բուռնաշեթ գյուղերին։

Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Սիփան Շիպակցյանի խոսքով, առավել տուժել է գյուղատնտեսությունը, նոր ծլած բերքը մեծամասամբ կարկտահարվել է։ Տեղացած կարկուտը վնասել է նաև բնակելի որոշ տների, տանիքներից կարկուտն ու անձրևաջուրը ներս է լցվել։

Ավելի մանրամասն տեղեկություն կներկայացնենք մի փոքր ուշ:

Նշենք, որ այս օրերին կարկտահարվել էր Դիլիսկա գյուղը եւս։

Նկարը մեր արխիվից, իսկ տեսանյութը Ազավրեթ գյուղի բնակչի ուղիղ եթերից