Մայիսի 16-ից 17-ը գիշերը Ախալքալաքում, Աղմաշենեբելի փողոցի վրա թալանվել է ավտոպահեստամասերի խանութ, որը գտնվում է Ոստիկանության շենքի դիմաց:

Գողերը, ենթադրաբար, խանութ են մտել գիշերը: Սեփականատերերի մոտավոր հաշվարկներով գողացել են 4000 լարիի մեքենայի մասեր: Առավոտյան, երբ տերերը բացել են դուռը, նրանք դարակները գտել են կիսադատարկ: Գողացված ավտոմասերը փոքր չափի են եղել, սակայն թանկ:

«Ավտոպահեստամասերի» խանութի սեփականատերերը դիմել են ոստիկանություն, որն արդեն առավոտյան շրջափակել էր հանցագործության վայրը: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ՝ «Գողություն» հոդվածի հիման վրա: