Մայիսի 8-9-ը Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի մրցաշար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին։

մտածող

Արդեն 4-րդ անգամն է գյուղում անցկացվում է շախմատի մրցաշար, որը կրում է «Մեր միտքն անպարտ է» խորագիրը։

shakhmat

Դիլիսկայի շախմատի դպրոցի պատանիները 2 օր անընդմեջ մրցվում էին։ Մրցաշարն հովանավորում է համագյուղացի բարերար Փիլոս Մանուկյանը։

shakhmatist

պստիկ

Մրցաշարի բացմանը, ավանդույթի համաձայն, կազմակերպիչները և մասնակիցները այցելեցին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, իրենց խոնարհումը բերելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Օրհնության կարգից հետո Շախմատի դպրոցում սկսվեց մրցաշարը։

շախմատ եկեղեցի

Մայիսի 9-ին, փակման արարողության կապակցությամբ, Դիլիսկայում էին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետի տեղակալ Արմեն Մարանգոզյանը, Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձիք և հյուրեր։

շախմատ

Այս օրը պատմական էր Դիլիսկայի Շախմատի դպրոցի համար, 2009-ը թվականից հետո դպրոցն այսօր տվեց առաջին շրջանավարտներին։ Նրանց վկայականների հանձնման արարողության ժամանակ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ավարտող աշակերտներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի իր աշակերտներին։

աղ ռազ

շախմատ Արթուր

շախմատ ավարտ

Մրցաշարն ընթացավ տարիքային երկու խմբով: Փոքրերի խմբի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գևորգ Նահատակյանը, Արարատ Մոսոյանը, Մնաց Մկոյանն ու Զեմֆիրա Ֆիդանյանը:

շախմատ 1-ին խումբ

Երկրորդ խմբում առաջին տեղ գրավեց Արման Թոքմաջյանը, երկրորդ տեղ՝ Կարինա Գոգորյանը, երրորդ՝ Ռաֆիկ Գաբրիելյանը, իսկ չորրորդ հորիզոնականում էր Լուսինե Կարախանյանը: Մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով, իսկ հաղթողները վկայականներ, մեդալներ և հուշանվերներ ստացան:

2 րդ խումբ

«Շախմատը մտքի վարժանք է և մեր երեխաների միտքը շատ ուժեղ է, համապատասխան նախապայմաններ ստեղծելու դեպքում հույս ունեմ մեր երեխաները ևս կկարողանան միջազգային մրցույթներին հաջող մասնակցություն ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց Դիլիսկայի Շախմատի դպրոցի մարզիչ Ռազմիկ Գոգորյանը:

շախ հանդ

Սոնա Տոնականյան