Ախալքալաքում ընտրեցին «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կուսակցական բջիջի ղեկավարին և բյուրոյի անդամներին:
Համաժողովին ներկա էին «Վրացական երազանք» կուսակցության անդամներ Դմիտրի Սամխարաձեն, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն և խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավարները:
Լրագրողների համար համաժողովը փակ էր:
Համաժողովից հետո խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը նշեց, որ համաժողովին ընտրեցին կուսակցության շրջանային ղեկավարին, ով դարձավ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: Ինչպես նաև ընտրեցին կուսակցության բյուրոյի անդամներին:
Մայիսի 11-ին Թբիլիսիում տեղի կունենա «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության համագումարը:
Շուշան Շիրինյան