Այսօր Եվրոպայի օրվա տոնակատարության կապակցությամբ Թբիլիսիի մի քանի փողոցներում երթևեկությունը արգելված է:
Այս մասին տեղեկատվությունը տարածում է պարեկային ոստիկանությունը:
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ այս տարվա մայիսի 5-ին Ռիկե զբոսայգում և Եվրոպայի հրապարակում նշվելու է Եվրոպայի օրը, ինչի հետևանքով հարակից տարածքում և որոշ փողոցներում հասարակական կարգն և անվտանգությունը պաշտպանելու նպատակով երթևեկությունը արգելվելու է:
Տրանսպորտային միջոցների տեղաշարժը արգելվում է. Եվրոպայի հրապարակից դեպի Գինու վերելք: Մետեխի տաճարի կենտրոնական մուտքից Եվրոպայի հրապարակի ուղղությամբ, Մետեխի փողոցի և Եվրոպայի հրապարակի շրջանաձև երթևեկությունը:
Մայիսի 5-ին, ժամը 17:00-ից մինչ 23:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկությունը արգելվելու է նաև Գորգասալի հրապարակից դեպի Եվրոպայի հրապարակ:
Եվրոպայի հրապարակի վրա երթևեկությունը մասամբ կվերականգնվի մայիսի 5-ին 00:00-ին, իսկ մայիսի 6-ին, ժամը 10:00-ից ամբողջությամբ:
Թբիլիսիում տոնակատարությունները կանցկացվեն Ռիկեի զբոսայգում և Եվրոպայի հրապարակում: Եվրոպայի օրը կավարտվի Եվրոպայի հրապարակում գալա համերգով, որը կսկսվի ժամը 19:00-ին: