2017-2018 ուսումնական տարվա 12-րդ դասարանի քննությունների անցկացման ժամանակացույցը հայտնի է։

2018 թվականին դպրոցականների համար նախատեսված քննությունները կանցկացվեն փոխված ձևաչափով: Դրա մասին հայտարարել է Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին։

Թեստի ավարտին աշակերտը էկրանին ոչ թե կտեսնի իր հավաքած միավորը, այլ այն, թե հավաքել է նվազագույն 5․5 միավորից շատ կամ քիչ։

Ըստ Մայա Միմինոշվիլիի, ավարտական քննությունները հաղթահարելու համար պետք է պատասխանել 15 պարզ հարցի:

Այս տարի նույնպես 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների քննության առարկաների ցանկը մնում է նույնը:

Մայիսի 20-ին կանցկացվի՝ Վրաց լեզու և գրականություն, Վրացերենը որպես երկրորդ լեզու և Կենսաբանություն, 22-ին պատմություն և ֆիզիկա, 23-ին մաթեմատիկա և ֆիզիկա իսկ 24-ին քիմիա առարկաների քննությունները։

Ավարտական քննությունները այս տարի նույնպես կանցկացվեն երկու փուլով 11-րդ և 12-րդ դասարանցիների համար։ 11-րդ դասարանի աշակերտները կհանձնեն այն առարկաների քննությունները, որոնց ուսուցումը կավարտվի (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն), իսկ մնացած չորս առարկաները կհանձնեն դպրոցն ավարտելու ժամանակ։

Քննությունները կանցկացվեն համակարգչին հարմարեցված վրացական թեստերի մոդելով։