ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջին ուսումնասիրության համաձայն Վրաստանում հարցվածների 47%-ը նշել է, որ իր ընտանիքի եկամուտը ամսական 500 լարիից ցածր է (մոտ 210 դոլար):
NDI-ի հարցին. «Եթե խոսենք անցյալ ամսվա ընթացքում ձեր ընտանիքի եկամտի մասին, ապա որ խմբին եք դուք պատկանում»: Պատասխանները բաժանվե են հետևյալ կերպ.
Ընդհանրապես եկամուտ չի եղել` 1%
Եկամուտը մինչև 180 լարի` 10%
Եկամուտ մինչև 181-300 լարի` 15%
Եկամուտ մինչև 301-500 լարի` 21%
Եկամուտը կազմել է 501-800 լարի` 14%
Եկամուտը կազմել է 801-1200 լարի` 10%
Եկամուտը կազմել է 1201-1600 լարի` 5%
Եկամուտը գերազանցում է 1600 լարին` 5%
Հարցին հրաժարվել են պատասխանել` 19%
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 60%-ը իրեն համարում է գործազուրկ, իսկ հարցվածների 40%-ը անվանեցին իրենց` ինքնազբաղված:
NDI-ն բացատրում է, որ հարցման մասնակիցներին բացատրեցին, որ ցանկացած գործունեություն համարվում է աշխատանքային զբաղվածություն, եթե այն բերում է եկամուտ:
Իրենց գործազուրկ անվանողսների 37%-ը հայտարարում են, որ աշխատանք են փնտրում: Եվս 24%-ը դա թոշակառուներն են, ովքեր շահագրգռված չեն աշխատանք գտնելով, իսկ 15%-ը տնային տնտեսուհիներ են: Համեմատության համար, 2017 թ.-ի իրենց գործազուրկ համարողների թիվը կազմում էր` 62% է, իսկ 2016 թ.-ին` 65%:
Դաշտային աշխատանքների հետազոտությունը իրականացվել է 2018 թվականի մարտի 20-ից մինչ ապրիլի 4-ը ամբողջ Վրաստանում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի: Ուղղակի հարցազրույցի մեթոդով հարցվել է 2,194 հոգի: Սխալմունքը կազմել է + -2.2%:
NDI-ի ուսումնասիրությունները կատարվում են Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Հարցումը վարում էր CRRC-Վրաստան վրացական կազմակերպությունը: