Բորժոմի շրջանի գյուղ Սակիրեից 7կմ հեռավորության վրա այսօր, ժամը 19։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։

Այս մասին տեղեկացնում է sknews.ge-ն։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնում է, որ փրկարարական ծառայությունը մոբիլիզացվել է ողջ տարածաշրջանից, սակայն ավտոմեքենաները չեն կարողանում հասնել հրդեհի վայր:

“Փրկարարները ջրի շշերով փորձում են հանգցնել կրակը, նրանք ամբողջ գիշերը կաշխատեն։ Կրակը այրում է ծառերն ու չոր խոտերը”, – ասել է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Միշա Փեիքրիշվիլին։

Սամցխե-Ջավախքի գուբերնատոր Կախա Սամխարաձեի և Բորժոմի քաղաքապետի խոսքերով լրացուցիչ ուժերի մոբիլիզացման անհրաժեշտություն չկա գիշերվա ընթացքում, քանի որ կրակ այլևս չի երևում։

Գիշերվա ընթացքում հրշեջները աշխատում են, սակայն նրանց հետ կապ հաստատել չի լինի, քանզի անտառի այդ հատվածներում հեռախոսային կապ չկա։

Կրակը մոտավորապես անտառի 10 հարյուրերրորդին է հասել։

Նկարը՝ արխիվից