Jnews-ը հայտարարում է «Ջավախքի գարունն իմ աչքերով» օնլայն ֆոտոմրցույթ, որին կարող են մասնակցել բոլորն առանց տարիքային սահմանափակման, միակ նախապայմանն է, որ լուսանկարները պատկերեն Ջավախքի գարունը:

Բոլոր հետաքրքրվողներն ու ցանկացողներն իրենց լուսանկարները կարող են ուղարկել Jnews-ի instagram-ի էջին, ինչպես նաև jnews.ge@gmail.com էլեկտրոնային հասցեին, ապրիլի 25-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ: Մայիսի 14-ից 18-ը Instagram-ի մեր էջում նկարները ներկայացված կլինեն քվեարկության համար: Մայիսի 18-ի երեկոյան մրցույթի արդյունքները կհրապարակվեն ինչպես jnews.ge կայքում, այնպես էլ Instagram-ի էջում:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն 1 նկար: Անհրաժեշտ է, որպեսզի լուսանկարը լինի որքան հնարավոր է գունեղ և արևոտ, արտահայտի գարնան զարթոնքը: Նկարի բարձր որակը ցանկալի է (առնվազն 800 պիքսել լայնություն):

Ֆոտոմրցույթին ներկայացված նկարները կտեղադրվեն Instagram սոցիալական ցանցում, հաղթողներն էլ կորոշվեն «on-line» քվեարկությամբ և ժյուրիի որոշմամբ: Հաղթող կճանաչվի ամենաշատ հավանությունների արժանացած լուսանկարը, ինչպես նաև մրցույթը կունենա երկրորդ և երրորդ մրցանակներ, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից «ամենաօրիգինալը» և «ամենապրոֆեսիոնալը» սկզբունքներով:

Ֆոտոմրցույթի նպատակն է մարդկանց հետաքրքրել Ջավախքով, ինչպես նաև ունենալ գարնանային լուսանկարների հավաքածու, որոնցից լավագույնները կհրապարակվեն Jnews լրատվական կայքում: Հաղթող լուսանկարների հեղինակների համար սպասվում են այլ անակնկալներ…