«Վրաստանի լատվիական համայնք» կազմակերպությունը Նինոծմինդայում և Ախալքալաքում հանդիպումներ է անցկացնում եվրոինտեգրման մասին:
Այսօր Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) գրասենյակում «Վրաստանի լատվիական համայնք» կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին տեղացի գործարարների հետ:
Լատվիայի հասարակության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր է Ջավախքում են և հանդիպում են Ախալքալաքի և Նինոծմինդայի կանանց, երիտասարդների, երեխաների, գործարարների, ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) հետ: Նախագիծը իրականացվում է ՄԱԿ-ի և USAID-ի ֆինանսական աջակցությամբ:
«Կա նման կարծիք, որ կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունները շատ թերահավատորեն են վերաբերում Եվրամիությանը: Լատվիան, որպես Եվրամիության անդամ, փորձ ունի, թե ինչպես մտնել ԵՄ, ինչպես աշխատել այնտեղ և գիտի, թե ինչ օգուտներ ունի երկիրը Եվրամիության հետ անդամակցության արդյունքում: Մենք հրավիրեցինք հայուհի Նանա Նազարովային օգնելու մեզ այստեղ գործընկերներ գտնելու հարցում », – ասում է «Վրաստանի լատվիական համայնքի» նախագահ Ռեգինա Յակոբիձեն:
Նրա խոսքերով, Լատվիայի Եվրամիությունում գտնվելու տարիներին բարձրացել է աշխատավարձը, համախառն ներքին արդյունքը և մեծացել է արտահանումը:
Մայիսին համայնքի ներկայացուցիչները մտադիր են կրկին գալ Ջավախք և բերել Լատվիայի դեսպանատան աշխատակիցներին: Նախագծի հիմնական նպատակը Ջավախքի ժողովրդի համար էքսկուրսիայի կազմակերպումն է դեպի Եվրամիություն, մասնավորապես՝ Լատվիա:
ՇուշանՇիրինյան