Վերջին մի քանի տարիների ընթացքում սպիտակ արագիլների քանակը Նինոծմինդայի շրջանում ավելացել է, քանի որ եղանակը էլ ավելի բարենպաստ է նրանց համար՝ տաք ու խոնավ:
Նինոծմիդայի շրջանի տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով, «Ջավախքի առողջ հասարակություն» կազմակերպության տնօրեն Աղասի Զալալյանի խոսքերով այստեղ են թռչում մոտավոր 270 տեսակի թռչուններ: Ինչ վերաբերում է սպիտակ արագիլներին, այս տարի առաջին արագիլը երևաց փետրվարի կեսերին: Արագիլները հիմնականում բնակվում են այնտեղ, որտեղ արդեն իսկ բույն են դրել ցեղակիցները:
Սպիտակ արագիլները նախընտրում են այն վայրերը, որտեղ կա մարգագետին, լիճ ու ճահիճ:
Երբեմն արագիլները բույն են հյուսում մարդկանց տների տանիքներին, բնակավայրերին մոտ տարածքներում և էլեկտրական սյուների վրա:
Արագիլների բույնի տրամագիծը 1 մետրից ավելին է, դրա համար հաճախ արագիլների զույգերի հետ տեղավորվում են նաև փոքր թռչուններ (ճնճղուկ):
Արագիլները ձվադրում են համաչափ՝ երկուսից մինչև հինգ ձու: Երկու ծնողներն էլ թուխս են նստում: Էգը գիշերն է պահում բույնը, իսկ արուն՝ ցերեկը: Ամենաթույլ ու հիվանդ ձագուկներին ծնողները դուրս են նետում բնից: Փոքրիկ արագիլները սնվում են ճիճուներով, որոնք ծնողները բերում են կտուցներով: Հիմնականում վերջիններս սնվում են միջատներով, սողուններով, գորտերով, անձրևային որդերով:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արագիլները լքում են բները և չվում տաք երկրներ:







Բորիս Ղարսլյան
Նման նյութեր:
Երեկ՝ փետրվարի 23-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 13-րդ երեխան է:
24.02.2021 | Հասարակություն
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Ժդանովական, Օրլովկա, Սպասովկա և շրջակա գյուղերը…
24.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 23-ին, Նինոծմինդայում բացվեց «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ևս մեկ գրասենյակ: Բացմանը մասնակցում էին Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցու հոգևորականները:
23.02.2021 | Հասարակություն
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը, բարդ օդերեւութաբանական պայմանների (բուք եւ անբավարար տեսանելիություն) պատճառով Կոդ-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր…
23.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 671, որից 328-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
19.02.2021 | Հասարակություն
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 13:30-ից 16:30 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Մեծ Գոնդուրա, Ջիգրաշեն, Ղուլալիս և Նամզարա…
19.02.2021 | Հասարակություն
2021 թվականի հունվարին, 200 խոր/մ-ից պակաս բնական գազ օգտագործած Ջավախքի բաժանորդների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2,64% -ով: Պետությունն այդ ծախսերը մարում է կոմունալ…
18.02.2021 | Հասարակություն
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի հատման կետում տեղի ունեցած վթարից հետո, որը խլեց 40-ամյա կնոջ կյանքը, երեկ՝ փետրվարի 11-ին, տեղադրվել են ճանապարհային նշաններ: Ի՞նչ պատճառով են…
12.02.2021 | Հասարակություն