Այսօր, մարտի 29-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին: Այն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է:
Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում: Արարողություններն սկսվում են առավոտյան ու տևում մինչ ուշ գիշեր: Առավոտյան ժամերգությունից հետո Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց Ապաշխարողաց կարգ, ապա մատուցվեց Վերջին Ընթրիքը խորհրդանշող Ս. Պատարագ: Վերջին Ընթրիքի ժամանակ էր, որ Քրիստոս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը. գինին` իբրև Իր Արյուն, հացն` իբրև Իր Մարմին:
Աղունիկ Այվազյան