Այսօր Ախալքալաքում և գյուղերում կատարվեց մաքրություն: Մասնակցել են պետական, ոչ կառավարական, մասնավոր կազմակերպություններ, դպրոցները և ուղղակի բնակիչներ:
Առավոտյան ժամը 10-ին քաղաքապետարանի շենքի մոտ բազմամարդ էր: Շաբաթորյակին մասնակցելու էին եկել տարբեր կազմակերպությունների բազմաթիվ աշխատակիցներ: Քաղաքապետարանի շենքի մոտ ցուցադրված էր «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպության բոլոր տեխնիկան:
Քաղաքը մաքրել ցանկացողներին տրվեցին ձեռնոցներ, պարկեր և բահեր:
Քաղաքի մաքրության գործում իրենց ներդրումն ունեցան իշխանությունների ներկայացուցիչները:
Շաբաթօրյակ Ախալքալաքում անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Ըստ պատգամավոր Հենզել Մկոյանի, քանի որ Ախալքալաքում գարունն ուշ եկավ, այդ պատճառով շաբաթօրյակը անցկացնում են մարտի վերջ:
«Ախալքալաքում շաբաթօրյակներն արդեն ավանդույթ են դառնում: Եվ դա ժողովրդին դուր է գալիս, նրանք գալիս են մասնակցելու դրան: Մաքուր քաղաքը հաճելի է բոլորին », – ասում է Հենզել Մկոյանը:
Շաբաթօրյակի մասնակիցների ջանքերով մաքրվեցին բերդի տարածքը, կենտրոնական փողոցները, զբոսայգիները, Տավշան թափա լեռան ստորոտի տարածքները, Ազատություն փողոցը և այլ վայրեր:
Ախալքալաքը մաքուր դարձնել փորձում էին նաև բնակիչները: Շատերն ավլում և մաքրում էին իրենց փողոցներն և օբյեկտների տարածքները:
Ախալքալաքի բնակիչը, որը չցանկացավ տալ իր անունը, շատ ուրախ է, որ անցկացնում են շաբաթօրյակ:
«Լավ գաղափար է, քաղաքը մաքրվում է աղբից: Շատ հաճելի է տեսնել մաքուր, հավաքված քաղաք: Բայց ես ուզում եմ, որ բնակչությունը հետո նույնպես հոգ տանի քաղաքի մաքրության մասին: Տարին մեկ անգամ հավաքելով հնարավոր չէ քաղաքը մաքուր պահել », – ասաց բնակչուհին:
Ջավախետսկայա և Աղմաշենեբելի փողոցների մաքրման համար պատասխանատու «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունն այսօր նույնպես մասնակցում էր շաբաթօրյակին:
Ժամը 17: 00-ին քաղաքի մաքրման աշխատանքներն ավարտված էին: «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպության տեխնիկաներն ու աշխատակիցները տեղափոխում էին հավաքված աղբը:
«Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով, կազմակերպության բոլոր տեխնիկաները աշխատում էին աղբը քաղաքից դուրս հանելու վրա: Կենտրոնական փողոցները մաքրելուց հետո լվացվեցին:
«Ներկայումս կատարվել է 13-14 ռեյս: Յուրաքանչյուր մեքենա միջին հաշվով տեղափոխում է 10 խորանարդ մետր աղբ: Նրանք տեղափոխել են մոտավորապես 140 խորանարդ մետր աղբ, սակայն տեղափոխման աշխատանքները դեռ շարունակվում են: Մենք առայժմ տեղափոխում ենք քաղաքի տարածքից հավաքված աղբը», – ասաց Արմեն Բիչախչյանը:
«Ախալքալաքի սպասարկման կենտրոն» -ի ղեկավարի խոսքերով, գյուղերից աղբի տեղափոխումը կկատարեն 10 օրվա ընթացքում: Նրանք բավարար քանակի տեխնիկա չունեն, որպեսզի գյուղերից աղբը միանգամից տեղափոխեն:
Շուշան Շիրինյան