Քաղաքապետարանի տեղեկություններով, այսօրվա ուժեղ քամու պատճառով տուժել է Բուռնաշեթ գյուղի մշակույթի տունը, Գոման գյուղի դպրոցը և նախկին №1 զինվորական ավանի մի բարձրահարկ շենք:

Ուժեղ քամին քշել է Բուռնաշեթ գյուղի մշակույթի տան կտուրը, Գոման գյուղի դպրոցի կտուրը և նախկին №1 զինվորական ավանի բարձրահարկ շենքի (հայտնի է որպես ԿԳԲ-ի շենք) կտուրի 1/4-րդ մասը:

Քաղաքապետարանի աշխատակիցները ներկա դրությամբ գտնվում են Գոմանում և գնահատում են իրավաճակը, հետագայում կկատարվի փոխհատուցում։

Հետագա իրադարձությունների մասին կտեղեկացնենք մեր նյութերում։

Գայանե Ակոջյան