Մարտի 15-ի առավոտյան Ախալքալաքում անհայտ անձինք մտել են Ծերեթելի փողոցում գտնվող տունը, գողություն կատարելու նպատակով, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, չարագործները չեն հասցել տանել գողոնը:
Մարտի 15-ի առավոտյան Ախալքալաքի ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել Ծերեթելի փողոցում տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ: Պետք է նշել, որ տունը մի քանի օր շարունակ մնացել է առանց տերերի, նրանք ժամանակավոր հեռացել են արտասահման:
«Ոստիկանության կողմից ժամանակին արձագանքի արդյունքում գողությունը կանխվել է, հանցագործները տնից դուրս չեն կարողացել բերել ապրանքները», – հայտեցին ՆԳՆ մամլո ծառայությունից:
Ինչ վերաբերում է այն փաստին, գողերին տեղում բռնել են թե ոչ, կամ հետաքննությունը ինչ փուլում է գտնվում, Ներքին գործերի նախարարությունում դեռևս չի հստակեցված:
Այս փաստի հիման վրա, Վրաստանի Ներքին գործերի նախարարության Ախալքալաքի բաժնում, Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի հիման վրա հետաքննություն է իրականացվում, ինչը նշանակում է բազմիցս գողություն: Այս հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ: