Փետրվարի 2-ին, 3-ին և 4-ին Հայաստանում կայացավ քիք-բոքսինգի միջազգային առաջնություն, որտեղ ջավախքցի Նաիր Մելիքյանը նվաճեց չեմպիոնի գոտին:

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության 400 մարզիկներ:

Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 71 կգ քաշային կարգում հաղթեց Իրանի 28 ամյա չեմպիոնին: Նրանց մարտն ավարտվեց նոկաուտով և Նաիր Մելիքյանը կրկին նվաճեց չեմպիոնի գոտին:

նաիր

Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։

27707649_1651817991573227_1600307690_o

«Իմ հաղթանակը նվիրում եմ Կարեն Գրիգորյանին, ով ամբողջ ընթացքում եղել է կողքիս, ինչպես նաև երախտապարտ եմ ինձ սատարող ջավախքցիներին, որոնց միայն ներկայությունը հաղթանակի է տրամադրում, շնորհակալ եմ մարզիչիս՝ Ատոմ էլիզբարյանին և ընկերոջս՝ Արթուր Խաչատուրյանին, որոնց աջակցությունը յուրաքանչյուր մարտից առաջ ոգևորում է և էլ ավելի ուժեղացնում»,- ասաց քիք-բոքսինգ մարտարվեստի չեմպիոն Նաիր Մելիքյանը:

նաիր2