Ընտանեկան բռնության փաստերը թաքցնելու պատճառով, շատ դեպքերում նման հանցագործությունները շարունակում են մնալ ակտուալ ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ տարածաշրջանում՝ Սամցխե-Ջավախքում:
Մարդկանցից քչերն են, որ ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական, սեռական և այլ տեսակի բռնությունների և դիմում են իրավապահ մարմիններին: Դա ամոթ է, դժվար է: Սակայն, մինչ որոշակի ժամանակ, մինչև դժբախտության տեղի ունենալը: Ծեծերը անձի համար դառնում են պարբերական և ինչ որ տեղ սովորական, հիմնականում կնոջ համար, ով միշտ ապրում է նման պայմաններում: Նույն կերպ դաստիարակվում են նաև երեխաները: Աղջիկները հիմնականում ծեծը ընդունում են որպես դաստիարակչական միջոց: Որոշ դեպքերում կինը պարզապես տեղ չունի գնալու: Ըստ ավանդության, հայրական տունն արգելված է, իսկ իրենք այդքան քաջություն չունեն ամուսնուն թողնելու: Չունեն բավարար կրթություն, տանիք գլխավերևում և աշխատանք կյանքը սկզբից սկսելու, անցնելու երկար և դժվարին ճանապարհ «հասարակության» սուր հայացքների և դատապարտումների ներքո, ինչը կարծես դատապարտում է կնոջը իր իրավունքները պաշտպանելու համար, արդարացնելով ընտանիքի բռնապետին:
Ըստ ոստիկանության տվյալների, 2013 թ.-ին դատարանը հաստատել է ընտանիքում կատարված հանցագործությունների 227 հայտ: 2014 թ.-ին հայտերի թիվը արդեն երեքով ավելին է՝ 817: 2015-ին հայտերի թիվը ավելի շատանում է և կազմում է 2 598: 2016-ին` 2877, իսկ 2017թ.-ին` 3921: Վիճակագրությունը կայուն աճում է:
Ընդհանուր առմամբ, հանցագործությունների թիվը համապատասխանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11′-108, 11′-109, 11′-117, 11′-118, 11′-126, 126-րդ հոդվածներին, թեև բռնակալները հիմնականում չեն հասկանում, ինչի թեթև հարվածի համար “ուղղակի” կարելի է բանտարկվել:
2013 թ.-ին Վրաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 459 դեպք, իսկ 185 գործով, ինչը կազմում է ընդհամենը 40%-ը, հարուցվել է քրեական գործ: 2014 թ.-ին ոստիկանության կողմից արձանագրվել է ընտանեկան բռնության արդեն 591 դեպք: 434 դեպքում սկսվել է քրեական հետապնդում, որը ընդհանուրի 73%-ն է: 2015 թ.-ին ընտանեկան բռնության դեպքերի թիվը կազմում է 901 և 810-ի համար սկսվել է քրեական հետապնդում, ինչն արդեն կազմում է 90%: 2016 թ.-ին ընտանեկան բռնությունից տուժածների թիվը աճել է և կազմել է 1416 դեպք և նրանցից ընդամենը 963-ի դեպքում է կատարվել քրեական հետապնդում, ինչը կազմում է 68%-ը: 2017 թ.-ին տեղի է ունեցել ընտանեկան բռնության 1022 դեպք և ընդամենը 1401 գործով սկսվել է քրեական հետապնդում (68%):
Բռնության դեպքերի թիվը մեծանում է և Սամցխե-Ջավախքի ընտանիքներում: Ըստ ոստիկանության վիճակագրության 2013-ից մինչ 2017 թվականը, 5 տարվա ընթացքում, արձանագրվել է ընտանեկան բռնության սպանությունների 7 դեպք: Դրանցից 5-ը միայն 2015-ին, և 2-ը՝ 2017-ին: Բռնության ենթարկվածներից 10-ի դեպքերում առողջությանը վնասը է հասցվել, նրանցից 6 դեպք արձանագրվել է 2015-ին, միայն 4 դեպքի համար է գործ հարուցվել, բացառությամբ այս երկու գործերի, մնացած բոլոր 8 դեպքերով սկսվել է քրեական հետապնդում:
2013 թվականին ոստիկանության կողմից գրանցվել է 42 տարբեր բռնության դեպք, բոլոր 42 դեպքերով սկսվել է քրեական հետապնդում: 2014 թվականին գրանցվել է 64, նրանցից 62-ի դեպքում սկսվել է դատական հետապնդում: 2015 թվականին ընտանեկան բռնության 108 տարբեր դեպքեր, որոնցից միայն 81-ն են դատապարտվել: 2016-ին գրանցվել է տարբեր տեսակի ընտանեկան բռնության 49 դեպք և դրանցից 40-ի դեմ քրեական գործ է հարուցվել: 2017-ին Սամցխե-Ջավախքում գրանցվել է ընտանեկան բռնության 127 դեպք, իսկ քրեական հետապնդում սկսվել է 73 դեպքով:
Քրիստինե Մարաբյան