Ախալքալաքի շրջանի տեղեկատվական վակուումն այլ երանգներ է ստանում, թեև շատերն կրկին չեն նայում և չեն հետևում վրացական ԶԼՄ-ներին, սակայն, ինչպես ցույց տվեց մեր հարցումը, ոմանք Վրաստանի մասին տեղեկատվությունը ստանում են այլընտրանքային լրատվամիջոցներից:
Դեռ մի քանի տարի առաջ Ախալքալաքի շրջանում արդիական խնդիր էր տեղեկատվական վակուումը: Պարզելու համար ինչպիսին է վիճակը հիմա, և ինչ տեղեկատվական աղբյուրներից են օգտվում Ախալքալաքի շրջանի բնակիչները, Ջավախքի տեղեկատվական կենտրոնը հարցում անցկացրեց, որին մասնակցել է 137 բնակիչ, Ախալքալաքից և 9 գյուղերից (Ջիգրաշեն, Բավրա, Խուլգումո, Բուռնաշեթ, Գումբուրդո, Դադեշ, Վաչիան, Դիլիսկա): Մեր հարցերին հրաժարվեցին պատասխանել 3 հոգի:
137 մարդկանցից 46-ը տեղեկատվություն ստանում է միայն հեռուստատեսությունից, բայց ոչ վրացական, այլ հայկական և ռուսական հեռուստաալիքներից, որոնք հասանելի են արբանյակային հեռարձակիչով: Վրացական ալիքներ նայում է 3 մարդ: Նման արդյունքի պատճառն այն է, որ ազգային փոքրամասնությունների համար դեռ արդիական է պետական լեզվի` վրացերենի չիմացության խնդիրը:
Ախալքալաքի շրջանի բնակիչների պատասխանների թվում էին միաժամանակ հեռուստատեսությունը և ինտերնետը: Հեռուստատեսությունից և ինտերնետից տեղեկատվություն ստացող մարդիկ կազմում են 137-ից 18-ը: Այլ աղբյուրներից, չնշված աղբյուրներից օգտվում է 2 հոգի:
Առանձին ինտերնետը, որպես տեղեկատվության աղբյուր 43 մարդ նշեց: Ինտերնետը, որպես տեղեկատվության աղբյուր ընտրող հարցվողների մեծամասնությունը հեռուստացույց չի դիտում:
«Ես օգտվում եմ բոլոր միջոցներից, բայց ավելի շատ առցանց լրատվամիջոցներից: Քանզի դրանք համեմատաբար անկախ են, ավելի ազատ, ավելի օպերատիվ, չկա աշխատակազմի հիերարխիա, որն իրականում մեկ այլ ձևով են հաղորդում` իրական տեղեկատվությունը խեղաթյուրում, ինչպես նաև մատչելիության համար, հատկապես տանից հեռու գտնվելու դեպքում», – նշեց Ախալքալաքի բնակիչներից մեկը:
Ռադիոն, որպես տեղեկատվության աղբյուր անվանեցին 15 հոգի, որոնցից 8-ը լսում և կարդում է Նինոծմինդայի ռադիո ՆՈՐ-ը, 1 հոգի լսում է «Իմեդի» ռադիոն: 2 մարդ «Իմեդի» հեռուստաընկերությունից են տեղեկատվություն ստանում: 1 մարդ կարդում է «Sputnik Georgia» օնլայն տեղեկատվական կայքը: 4 մարդ դիտում է տեղական հեռուստաալիքները (ATV12): Զարմանալի չէ, որ տեղեկատվության աղբյուրը բամբասանքն է, այս պատասխանը տվեց 5 մարդ` նկատի ունենալով տեղեկատվությունները, որոնք փոխանցվում է մեկից մյուսին:
Տեղեկատվության հնարավոր աղբյուրներից բնակիչները նշեցին` CNN, Enews, Foxnews-ը: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա բնակիչներին հիմնականում հետաքրքրում են տեսանյութերը, տեքստային և լուսանկարչական նյութերը: Այնուամենայնիվ, ոմանք բացատրեցին, որ տեսանյութ ընտրելու պատճառը, որպես տեղեկատվություն ստանալու միջոց, դա ժամանակ չկորցնելն է: Շատերի համար տեղեկատվության աղբյուրը հիմնականում սոցիալական ցանցերն են (Facebook, Одноклассники): Շատերը չեն տարբերում սոցիալական ցանցերը տեղեկատվության աղբյուրի հասցեներից:
Որպես տեղում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության աղբյուր 122-ից 36 բնակիչ անվանեցին` Ջավախքի տեղեկատվական կենտրոնը` Jnews.ge-ն: