2013 թվականից մինչ օրս 11 պետական ծրագրերի վրա ծախսվել է 628 82 միլիոն լարի: 2016 թվականին արտոնյալ ագրովարկային ծրագրերի համար բյուջեից հատկացվել է 48 900 լարի, իսկ 2017 թվականի պլանը 47 000 լարի էր:
Ըստ Գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալության տեղեկատվության, Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գործակալությունը իրականացնում է «Միասնական ագրոնախագծերի» մի շարք խոշոր նախագծեր: Ներկայիս պետական ծրագրերը հետևյալն են. Արտոնյալ ագրովարկեր, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և պահեստավորման նախագծի համաֆինանսավորում, ագրոապահովագրություն, «Ներդրիր ապագան», Ագրոարտադրության խթանման ծրագիր, Վրացական թեյ: Այս նախագծերը նպատակ ունեն նպաստել գյուղատնտեսական արժեքների շղթայի զարգացմանը:
Ըստ նրանց հայտարարության, պետության ֆինանսական աջակցությունը ձեռնարկատերերին լրացուցիչ խթան հանդիսացավ ձեռնարկություն զարգացմանը, ինչը հաստատվում է վիճակագրությամբ: Այս փուլում, «Միասնական ագրոնախագծերի» շրջանակներում արդեն ֆինանսավորվել է ավելի քան 750 գործող և 165 նոր ձեռնարկություն, տնկվել են շուրջ 3 700 հեկտար բազմամյա այգիներ, վերականգնվել են ավելի քան 529 հա թեյի տնկարկներ:
Ըստ Գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալության, կարևոր է, որ ֆինանսական միջոցները հնարավորինս հասանելի լինեն ֆերմերներին և գործարարներին: Նոր ձեռնարկությունների ստեղծումը խթանեց ագրարային հատվածի զարգացումը, զարգացավ գյուղատնտեսական ենթակառուցվածքը և շատացավ արտահանման արտադրությունը: Արդյունքում, 2013թ.-ից մինչ օրս տրամադրվել է ավելի քան 27 000 վարկ, իսկ պորտֆելը կազմել է ավելի քան 1 մլրդ լարի:
Ըստ նրանց հայտարարության, զգալիորեն մեծանում են բազմամյա պտղատու բույսերի նոր այգիներ տնկելու ցանկություն ունեցողների քանակը:
«Այս տարի ծրագրի շահառուներն ստացել են խնձորի այգիների առաջին բերքը: Տարեցտարի այս ցուցանիշը էլ ավելի կաճի: Տարվա սկզբից մինչ այժմ ավելի քան 3700 հա տարածք է հատկացվել բազմամյա մրգատու այգիների համար, իսկ պետության համաֆինանսավորումը հասել է 19 մլն լարիի», – հայտարարեցին Գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալությունում:
Ըստ նրանց հայտարարության, հաջողությամբ ընթանում է «Վրացական թեյ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ վերականգնվել է 529 հեկտար վայրի թեյի տնկարկներ: Կարևոր է, որ նախագծում ընդգրկված շահառուների մեծ մասը կոոպերատիվներ են:
«Ագրարային հատվածի պատշաճ ու արդյունավետ զարգացման համար կարևոր է պետության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը: Դրա հստակ օրինակն է «Ագրոարտադրության խթանման ծրագիրը»: Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության արդիականացում, Շուկայական մատչելիություն և ճկունություն նախագծի աջակցությամբ (AMMAR): Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են ինչպես առաջնային արտադրությունը, այնպես էլ վերամշակող ձեռնարկությունները: Նախագծի սկզբից 93 շահառուներ օգտվել են ավելի քան 1 400 000 լարի համաֆինանսավորումից», – հայտարարել են գործակալությունում:
Ըստ նրանց հայտարարության, միջազգային չափանիշների իրականացումը շարունակում է մնալ կարևոր ուղղություն: Մասնավորապես, այս աջակցությունը կարևոր է արտահանման ուղղվածությամբ ձեռնարկությունների համար:
Գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալությունում հայտարարեցին, որ բոլոր ձեռնարկությունները, որոնք ֆինանսավորվել են վերամշակման և պահեստավորման համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում կներդնեն ISO-22000 կամ HACCP միջազգային ստանդարտները:
Գործակալությունը ֆինանսավորում է ստանդարտի ներդնման 80%-ը, որից 30%-ը ծածկվում է պետության կողմից, 50%-ը` դոնոր կազմակերպության, իսկ շահառուն պետք է վճարի ընդամենը 20%: