2018 թ.-ի առաջիկա նախագահական ընտրություններում աշխատողների նախապատրաստման, նախընտրական քարոզարշավների, գովազդի ու ընտրական սուբյեկտների ֆինանսավորման համար հատկացվել է 39 136 784 լարի:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 7 619 000 մլն լարի, ընտրական սուբյեկտների հեռուստատեսային գովազդային ծախսերը կգերազանցեն 2 242 850 լարին, աշխատողների վերապատրաստման համար` 1 002 300 լարի, ընտրական միջոցառումների համար` 28 272 634 լարի:
Վրաստանի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը: Վրաստանը կընտրի թվով հինգերորդ նախագահին:
Շուշան Շիրինյան