Միգրացիան և գործազրկությունը, զարգացման ոչ հստակ հեռանկարները և կարիերայի աճը, պետական լեզվի չիմացության խնդիրները, արտագնա աշխատանքը` այսօր Ջավախքի երիտասարդների մարտահրավերներն են:
Երիտասարդները, ովքեր ավարտում են դպրոցը, ունեն երկու տարբերակ. Առաջինը մեկնել սովորելու, որը կախված է ընտանեկան բյուջեից, իսկ երկրորդը տղաների համար` մեկնել արտագնա աշխատանքի, իսկ աղջիկներին սպասել ամուսնության: Երկրորդ տարբերակը շատ ավելի արդիական է, քանի որ շատերը կարծում են, որ բարձրագույն կրթության մատչելիությունը չի երաշխավորում այն, որ դուք կարող եք գտնել աշխատանք և ապահովել ընտանիքը:
Արթուր Ադամյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է, ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական համալսարանը, վերադարձել է հայրենիք, բայց չի կարողացել տեղում իրեն դրսևորել: Աշխատել Ախալքալաքում, նրա կարծիքով, հնարավոր է, եթե ունես աշխատող հարազատներ, ծանոթներ:
«Մեզ մոտ բարձրագույն կրթություն ստանում են 100%-ից՝ 20%-ը: Եվ բարձրագույն կրթությամբ երիտասարդները ոչինչ չեն կարող անել: Ես ավարտեցի համալսարանը, և քանի-որ այստեղ աշխատանք չկարողացա գտնել, մեկնեցի Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մենք նրանցից ենք, ովքեր Հայաստանում են կրթություն ստացել և հետ եկել, մենք չենք կարող աշխատել, քանի որ չենք տիրապետում վրացերենին: Եվ այստեղ կա ևս մեկ այլ պատճառ` աշխատում են նրանք, ում հայրերը, մայրերը, ծանոթները, հարազատները պաշտոններ ունեն», – ասում է նա:
Ջավախքի դիմորդները ընտրության առջև են կանգնում` սովորել Հայաստանում, որտեղից հիմնականում քչերն են վերադառնում, կամ սովորել Վրաստանում, և լինել քիչ թե շատ մրցունակ:
Զոյա Փալանջյանն ընտրեց Հայաստանում կրթություն ստանալը: Ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողն արդեն աշխատում է Երևանում: Նրա կարծիքով, հայրենիք վերադառնալու համար պարզապես ցանկությունը բավական չէ: Ներդնելով կրթության մեջ, կիրառելով ուժ, նվիրելով այնքան ժամանակ այս գործընթացին, յուրաքանչյուր ուսանող սպասում է «փոխհատուցման»` իր մասնագիտությամբ աշխատանքի տեսքով, կարիերայի աճ, ապագայի հեռանկարներ:
«Չորրորդ կուրսը վերջնական է, և յուրաքանչյուր ուսանողի մոտ հարցեր են առաջանում կյանքի առաջիկա փուլում, աշխատանք գտնելու, փորձ ձեռք բերելու և այլն: Հարկ է նշել, որ մինչ օրս ես արդեն այցելել եմ մի քանի ընկերություններ Երևանում և ես պատկերացում ունեմ աշխատանքի տարբեր ոլորտների մասին, որոնք հետաքրքրում են ինձ», – ասում է ուսանողուհին:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ վերադառնա իր հայրենի քաղաք և օգտագործի ձեռք բերված գիտելիքներն այստեղ, Զոյան ասում է, որ բոլորն էլ դա ուզում են, բայց…
«Ցավոք, ներկայումս ես չեմ տեսնում ինձ դրսևորելու հնարավորություն, աշխատանքի անցնելը, անմիջապես համալսարանն ավարտելուց հետո, առկա կադրային քաղաքականության շնորհիվ, որը արտահայտվում է ազգային փոքրամասնությունների աշխատանքի տեղավորելու պետական մոտեցման բացակայության պայմաններում, ինչպես նաև աշխատատեղերի բացակայությունը, կարիերայի աճը և մասնագիտությունների սահմանափակ շրջանակը», – ասում է Զոյա Փալանջյանը:
Վրաստանում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդները հիմնականում վերադառնում են հետ, սակայն նրանց մեջ նույնպես կան անհատներ, ովքեր չեն ներկայացնում իրենց հայրենի քաղաքը: Պատճառը հեռանկարն է: Նման ուսանողներից մեկը մագիստրատուրայի ուսանող, իրավաբան Անդրանիկ Մինասյանն է: Նրա կարծիքով, նույնիսկ այն ուսանողները, ովքեր 5 տարի անցկացրեցին Թբիլիսիում վրացալեզու միջավայրում և գիտեն լեզուն, ունեն բարդություններ, վրացերենի իմացության անորոշություն և կասկածներ: Սակայն, նրա կարծիքով, յուրաքանչյուր մարդ ունի իր հեռանկարները և դրանք կախված են տարբեր գործոններից` կրթություն, դաստիարակություն, սեփական կարողություններ և բնավորություն: Ինչ վերաբերում է երիտասարդությանը Անդրանիկի կարծիքով, Ջավախքում ինտեգրման լուրջ խնդիր կա, և այդ խնդիրը պահանջում է կոնկրետ լուծում:
«Ես արդեն անցել եմ բոլոր դժվարությունները, և վստահաբար կարող եմ ասել, որ ես ինտեգրված եմ հասարակության մեջ: Նկատել եմ, որ երիտասարդները, ովքեր մեկնում են Հայաստան սովորելու հիմնականում այնտեղ են մնում, իսկ Հայաստանից Ախալքալաք վերադարձած երիտասարդները, հիմնականում, չեն աշխատում: Իսկ եթե նրանք աշխատում են, ապա մեծ խնդիրներ ունեն` սովորելով լեզուն և վերահավաստագրում անցնելով Թբիլիսիում», – ասում է նա:
Անդրանիկը հստակ գիտի, թե ինչ է ուզում ապագայում անել, բայց Վրաստանում էլ չի տեսնում իր ապագան, նա ուզում է շարունակել իր կրթությունը ԱՄՆ-ում:
Անդրանիկը հստակ գիտի, թե ինչ է ուզում անել ապագայում, սակայն նա իր ապագան չի տեսնում Վրաստանում, նա ցանկանում է շարունակել կրթությունը Միացյալ Նահանգներում:
«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր գնացել են Թբիլիսի սովորելու, ի տարբերություն նրանց, ովքեր սովորել են Հայաստանում աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Հնարավորությունն ավելին է, քանի որ առաջին հերթին նրանք գիտեն պետական լեզուն, և ձեռք են բերել գիտելիքներ Վրաստանում հեռանկարներին համապատասխան: Ինչ վերաբերում է մրցունակությանը, ապա Թբիլիսիում մնալը ավելի դժվար է: Մրցակցությունն այստեղ շատ մեծ է: Այո, կան մարդիկ, ովքեր ուզում են մնալ Թբիլիսիում, բայց դրանք 1000-ից 1-ն է, մեծամասնությունն ուզում է վերադառնալ, իսկ երբ նրանց մոտ ինչ-որ բան տեղում Ախալքալաքում չի ստացվում, ապա ինչ-որ բանով զբաղվում են, կամ մեկնում աշխատանքի», – ասում է Անդրանիկ Մինասյանը:
Նինոծմինդան, համեմատաբար ավելի փոքր շրջան է և հեռանկարները ավելի քիչ: Սակայն Լիանա Էլոյանը, ով սովորում է Իլյա Ճավճավաձեի անվան համալսարանում, իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում, ցանկանում է վերադառնալ Նինոծմինդա և փորձել իր ուժերը հայրենի քաղաքում:
«Փոքրուց հայրս ասում էր, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեմ վրաց լեզվի իմացությանը, որ ընդունվեմ վրացական համալսարան: Եվ այդպես էլ ստացվեց: Բայց այն, որ ես պետք է սովորեի Վրաստանում, ինձ համար ակնհայտ էր: Վրացական համալսարաններում սովորելը նշանակում է ավելի հաջող հեռանկարներ, և իմանալով վրացերենը, ավելի հեշտ է աշխատանք գտնել, քան Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր չեն տիրապետում վրացերենին: Կրթությունից հետո, ես հետ վերադարձա, որ լինեի նրա հետ և գտնեի աշխատանք: Նինոծմինդայում աշխատանք գտնելը շատ ավելի հեշտ է, քան Թբիլիսիում» – ասում է Լիաննա Էլոյանը:
Սակայն մարդկանց համար, ովքեր մնում են և փորձում են ապրել տեղում, հեռանկարները քիչ են: Հնարավորությունները չեն համապատասխանում 21-րդ դարի իրականությանը: Այսպես է կարծում Ախալքալաքի շրջանի Վաչիան ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նասլետ Քեյանը:
«Մեր երիտասարդության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ զբաղմունք չկա, երիտասարդների նկատմամբ չափազանց քիչ ուշադրություն կա: Իսկ ակտիվ երիտասարդներին հնարավորություն չեն տալիս որևէ բան ձեռնարկել: Անհրաժեշտ է, որ երիտասարդները ավելի շատ ներգրավված լինեն: Նրանց պետք է բացատրել, որ նրանք ամեն ինչի վարպետներն են, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում մեր մշակութային կյանքին, քաղաքականությանը, սպորտին, կրթությանը, զբոսաշրջությանը, գյուղին և ամեն ինչին», – ասում է Նասլետ Քեյանը:
Նասլետի խոսքերով, յուրաքանչյուրը կարող է իր ապագան ստեղծել, զբաղվել սիրած գործով: Այնուամենայնիվ, պետությունը նույնպես պետք է ուշադրություն դարձնի երիտասարդությանը:
«Երիտասարդները պետք է ներգրավվեն բոլոր կառույցներում իրենց նոր աշխարհայացքով, և որպեսզի նրանք աշխատեն մեր երկրի բարօրության համար: Ես կողմ եմ նրան, որ կադրերը երիտասարդներ լինեն: Զարգացումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ են ավելի պրոֆեսիոնալ մարդիկ, բոլոր ոլորտներում աճել են մասնագիտական պահանջները: Կյանքը զարգանում է և կապը արտաքին աշխարհի հետ, և ինտերնետը հնարավորություն է տալիս ավելի շատ տեսնել: Կան լավ երիտասարդ կադրեր, բայց սխալ են ընտրված այն մարդիկ, ովքեր աշխատում են երիտասարդների հետ, ովքեր պարզապես չեն ուզում անել իրենց աշխատանքը», – նշում է Նասլետ Քեյանը:
Մնալ, թե մեկնել արտասահման, սպասել աշխատատեղի պետության կողմից, թե ինքնուրույն կառուցել սեփական ապագան, ակնկալել ինչ-որ մեկից ժամանակ անցկացնելու վայր, թե վատնել վաստակած գումարը կազինոյում, յուրաքանչյուրի ընտրությունն է: Սակայն, երիտասարդների նկատմամբ անավարտ քաղաքականությունը միայն զարգացնում է ստեղծագործ, կրթված և ակտիվ աշխատուժի միգրացիան:
Քրիստինե Մարաբյան
Հոդվածը պատրաստվել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների աջակցության նախագծի շրջանակներում, որը իրականացվում է Էթնիկ և բազմամշակութային հետազոտությունների կենտրոնի (CSEM) կողմից: Նախագիծն աջակցում է ԵԱՀԿ-ի Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Հրապարակման մեջ արտահայտված տեսակետները չեն արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի բարձրագույն հանձնակատարի դիրքորոշումը: