Վրաստանի Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները Ամանորի նախօրեին եղևնիների անօրինական ձեռքբերման և վաճառքի փաստերի կանխման համար խստացրել են վերահսկման գործընթացը։
Սկսվել է նաև վերահսկողություն առևտրի կենտրոններում։ Փշատերև ծառերի ապօրինի հատման համար ծառահատները կտուգանվեն 1000 լարիով, ինչպես նաև կանոնը խախտողները լրացուցիչ կփոխհատուցեն շրջակա միջավայրին վնաս պատճառելու համար։